Եթե ունեք իրական նպատակ, գտեք պատճառ, որի համար դուք կարող եք հասնել դրան, այլ ոչ թե հարյուրավոր պատճառներ, թե ինչու դուք չեք կարող անել դա:
Հարգանքով վերաբերվեք և լսեք հարուստ փորձով մարդկանց: Փորձառու մարդու մոտ միշտ էլ կարող եք գտնել այն, ինչ ձեզ պետք է: Վերցրեք նրանցից ամենալավը` դրական հատկանիշները, գիտելիքները, փորձը, բայց ոչ թուլությունները:
Լրիվ այլ բան է ունենալ նպատակ, և միանգամայն այլ բան` ջանքեր գործադրել դրան հասնելու համար:
Միշտ պետք է լինի այնպիսի մի բան, հանուն ինչի կարելի է ապրել:
Եթե դուք հավատում եք, որ ընդունակ եք անել ինչ-որ բան, ապա մեծ մասամբ դեպքերում դա ձեզ կհաջողվի: Այս հարցում միտքը գերիշխում է նյութականին:
Երբ ձեզ ասում են. «Դա անհնար է», եղանակ գտեք դա անելու:
Երբ դուք գիտեք, թե դեպի ուր եք շարժվում և անում եք առաջին քայլը, դուք արդեն հաջողության ճանապարհին եք:
Կարևոր չէ, թե որքան ժամանակ եք դուք ծախսել մտածմունքների և հնարավորությունների ուսումնասիրման վրա: Դա դժվար թե օգուտ տա ձեզ, եթե դուք այդպես էլ չսկսեք գործել:
Որպեսզի խոսեք էնտուզիազմով, մի մոռացեք հետևյալի մասին.
- Խոսե՛ք բարձր,
- Խոսե՛ք արագ,
- Ընդգծե՛ք, առոգանություն պահպանեք,
- Դադարներ տվե՛ք,
- Թո՛ղ ձեր ձայնի մեջ զգացվի ժպիտը,
- Փոխե՛ք տոնի բարձրությունը և ձայնի ուժգնությունը:
Երբ ձեզ ասում են «դա անհնար է»,եղանակ գտեք դա անելու: durs shat ekav
Հա, լավա ասված Հակոբ ջան.
,,Դու այն ես, ինչ մտածում ես,,
Նապոլեոն Հիլլի սկզբունքային արտահայտությունը
Հա Lev ջան, դա Նապոլեոն Հիլլի բոլոր մտքերի հիմքն է: