Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Աֆորիզմներ

Աֆորիզմներ. վախ և նպատակ

Հեղինակ՝ Vahjan

Ում բերել են դեպի նպատակը, նա իրավունք չունի կարծելու, որ հասել է դրան (Է.Էշենբախ):

Մեծ մտածողներն իրենց առաջ նպատակներ են դնում. մնացած մարդիկ հետևում են իրենց ցանկություններին (Իրվինգ):

Իր ուղու սկիզբն ընտրողը դրանով իսկ ընտրում է այն ճակատագիրը, դեպի որը տանում է այդ ուղին (Ֆոսդիկ):

Գլխավորն այս աշխարհում այն չէ, թե որտեղ ենք մենք կանգնած, այլ այն, թե որ ուղղությամբ ենք շարժվում (Հոլմզ):

Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները (Ա.Էյնշտեյն):

Անհաջողությունը հանցագործություն չէ. հանցալից է քո առաջ սեփական հնարավորություններից ցածր նպատակներ դնելը (Լոուել):

Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է (Չենինգ):

Կատակի մեջ միշտ լուրջ նպատակ է թաքնված (Վալես):

Ումից վախենում են շատերը, նա ինքն է շատերից վախենում (Սենեկա Կրտսեր):

Երբեմն վախն աղետի հանդեպ ավելի մեծ աղետի է հանգեցնում (Բուալո):

Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է (Պուբլիլիոս Սիրոս):

Վաղվա վերաբերյալ մեր նախագծումների իրագործումների միակ խոչընդոտները կարող են լինել մեր այսօրվա տարակույսները (Ֆ.Ռուզվելտ):

Մարդիկ, որոնք կամենում են սարսափ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտներ են (Էմերսն):

Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին (Դանթե):

Տաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու (Լեսինգ):

Հեղինակի մասին

Vahjan

Ողջույն, ես vahjan777.blogspot.com բլոգի հեղինակն եմ: Իմ բլոգում տեղ են գտել նորություններ, տարբեր ծրագրեր, հետաքրքիր կայքեր: Այցելելով իմ բլոգ յուրաքանչյուր մարդ կգտնի իր ճաշակով ինֆորմացիա:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»