Աֆորիզմներ

Աֆորիզմներ. վախ և նպատակ

Հեղինակ Vahjan

Ում բերել են դեպի նպատակը, նա իրավունք չունի կարծելու, որ հասել է դրան (Է.Էշենբախ):

Մեծ մտածողներն իրենց առաջ նպատակներ են դնում. մնացած մարդիկ հետևում են իրենց ցանկություններին (Իրվինգ):

Իր ուղու սկիզբն ընտրողը դրանով իսկ ընտրում է այն ճակատագիրը, դեպի որը տանում է այդ ուղին (Ֆոսդիկ):

Գլխավորն այս աշխարհում այն չէ, թե որտեղ ենք մենք կանգնած, այլ այն, թե որ ուղղությամբ ենք շարժվում (Հոլմզ):

Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները (Ա.Էյնշտեյն):

Անհաջողությունը հանցագործություն չէ. հանցալից է քո առաջ սեփական հնարավորություններից ցածր նպատակներ դնելը (Լոուել):

Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է (Չենինգ):

Կատակի մեջ միշտ լուրջ նպատակ է թաքնված (Վալես):

Ումից վախենում են շատերը, նա ինքն է շատերից վախենում (Սենեկա Կրտսեր):

Երբեմն վախն աղետի հանդեպ ավելի մեծ աղետի է հանգեցնում (Բուալո):

Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է (Պուբլիլիոս Սիրոս):

Վաղվա վերաբերյալ մեր նախագծումների իրագործումների միակ խոչընդոտները կարող են լինել մեր այսօրվա տարակույսները (Ֆ.Ռուզվելտ):

Մարդիկ, որոնք կամենում են սարսափ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտներ են (Էմերսն):

Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին (Դանթե):

Տաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու (Լեսինգ):

Հեղինակի մասին

Vahjan

Ողջույն, ես vahjan777.blogspot.com բլոգի հեղինակն եմ: Իմ բլոգում տեղ են գտել նորություններ, տարբեր ծրագրեր, հետաքրքիր կայքեր: Այցելելով իմ բլոգ յուրաքանչյուր մարդ կգտնի իր ճաշակով ինֆորմացիա:

3 մեկնաբանություն

  • Vahjan շնորհակալություն հիանալի աֆորիզմների համար ու Բարի Գալուստ Հաջողության բլոգի հեղինակների շարքերը:

  • Lav aforizmneren baic hamadzayn chem es meki het Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները (Ա.Էյնշտեյն): vorovhetev. Npatake Ardaracnume mijocnere.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»