Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Աֆորիզմներ

Աֆորիզմներ. Հանճար և մեծություն

Հեղինակ՝ Vahjan

Անել հեշտությամբ այն, ինչ ուրիշների համար դժվար է, դա տաղանդ է. անել այն, ինչ տաղանդի համար անհնարին է, դա հանճար է (Ամիել):

Նա, ով պարծենում է բազմագիտությամբ կամ էլ գիտնականությամբ, չունի ոչ մեկը, ոչ էլ մյուսը (Հեմինգուեյ):

Մրցակցությունը սնունդ է հանճարի համար (Վոլտեր):

Կեղծ մեծությունը սոսկ ոչնչություն է, ինչպես կեղծ առաքինությունը` երեսպաշտություն (Լաբրյուեր):

Նա, ով անընդունակ է ատելությանը հրավեր նետելու ու վեր կանգնելու հեգնանքներից, երբեք ոչ մի մեծ գործ չի կատարի (Գրաֆ):

Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի (Քվինտիլիանոս):

Յուրաքանչյուր հանճար պատկանում է բացառապես ժողովրդին (Հյուգո):

Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին (Լառոշֆուկո):

Ականավոր մարդիկ ձևավորվում են ոչ թե գեղեցիկ ճառերի միջոցով, այլ սեփական աշխատանքով ու դրա արդյունքներով (Էյնշտեյն):

Հեղինակի մասին

Vahjan

Ողջույն, ես vahjan777.blogspot.com բլոգի հեղինակն եմ: Իմ բլոգում տեղ են գտել նորություններ, տարբեր ծրագրեր, հետաքրքիր կայքեր: Այցելելով իմ բլոգ յուրաքանչյուր մարդ կգտնի իր ճաշակով ինֆորմացիա:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»