2000թ-ին, 20 տարեկան հասակում Ջեյք Նիքելը բացում է threadless.com կայքը, որն իրենից ներկայացնում էր սպորտային վերնաշապիկների օնլայն-խանութ: Այդ ժամանակ Ջեյքը սովորում էր քոլեջում՝ արվեստի բաժնում: Մի անգամ, համացանցում նա հանդիպում է սպորտային վերնաշապիկների դիզայնի մրցույթի մասին հայտարարության: Առանց լուրջ հույսեր փայփայելու՝ Ջեյքը ուղարկում է ժյուրիին իր աշխատանքը և զբաղեցնում է 1-ին տեղը: Չնայած այդ մրցույթից նա ոչինչ չի ստանում, բայց նրա գլխում փայլատակում է մի միտք՝ դրանով կարելի է փող աշխատել: Գաղափարը կայանում էր հետևյալում՝ բացել կայք, որտեղ այցելուն ինքն է որոշում սպորտային վերնաշապիկի դիզայնն ու գնահատում այն:
Նախագիծը սկսելու համար Ջեյքը ներդնում է $500, մոտ այդքան էլ ավելացնում է նրա ընկերը՝ Ջեյքոբ Դեհարթը: Շուտով Ջեյքի գլխավորությամբ անց է կացվում առաջին մրցույթը, որտեղ նկարիչներն ու դիզայներները կարող էին ներկայացնել իրենց աշխատանքները: Մոտ 100 նկարներից ընտրվում են 5-ը, որոնցից յուրաքանչյուրը հայտնվում է նոր վերնաշապիկների վրա: 2001թ-ի հունվարին բոլոր վերնաշապիկներն արդեն վաճառված էին՝ յուրաքանչյուրը $12-ով:
Մրցույթները դառնում են պարբերաբար: Ջեյքը կայքում ավելացնում է 1-ից 5 բալային համակարգում գնահատման հնարավորություն և այդուհետ այցելուներն իրենք կարող էին գնահատել նկարները: Այդպես հոբին դանդաղորեն վերածվում է բիզնեսի և կայքը սկսում է եկամուտ բերել: 2002թ-ին այն կազմում է մոտ $100 հազ, իսկ կայքում գրանցված մասնակիցների թիվը հասնում է 10 հազարի: Ամենակարևորն այն էր, որ նախագիծը սկսել էր ինքն իրեն զարգանալ: 2004թ-ին կայքում գրանցված էր արդեն մոտ 70 հազար մասնակից, իսկ 2008թ-ին վաճառքի ծավալն անցնում է $30 մլն-ը: Այսօր կայքում գրանցված է ավելի քան 1 մլն մարդ, իսկ ընկերությունում աշխատում են մոտ հինգ տասնյակ երիտասարդ աշխատողներ:
Ահա այսպիսի մի պատմություն ինտերնետ բիզնեսի, նորարարության և եռանդուն երիտասարդի մասին: Կարդացեք, ոգևորվեք և գործեք 🙂
Իրոք ոգևորեց,շատ լավ հոդված էր
Դե լավա Գագիկ ջան.
Շատ հնարամիտ երիտասարդ է` ընդօրինակման արժանի:
Հաջողությունը ժպտացել է նրան: 🙂
Շատ հետաքրքիր էր,հիմա շատ կան այսպիսի երիտասարդներ,որ ստեղծելով իրենց websiteը մեծ հաջողությունների են հասնում:
shet hetaqrqir norutyuner eq texadrum