Մարդու տրամադրությունը հետաքրքիր բան է: Թվում է՝ ամեն ինչ լավ է, քիչ առաջ դու ուրախ էիր, ոգևորված, բայց մեկ էլ տեսնում ես արդեն անտրամադիր ես և ոչինչ անելու ցանկություն չունես: Այդ փոփոխական տրամադրությունը կարող է կրկնվել օրվա ընթացքում մի քանի անգամ: Սովորաբար երջանիկ մարդկանց մոտ դա ավելի քիչ է լինում, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր հոգսերի ու խնդիրների պակաս չունեն, տրամադրության անկումն ավելի հաճախ է պատահում: Տալիս եմ մի քանի խորհուրդներ, թե ինչ անել նման դեպքերում:
Ազատվեք անորոշությունից: Երբ Ձեր անելիքները շատ են, բայց Դուք չեք հասկանում՝ ո՞րն է կարևոր և որը ոչ, ի՞նչ հերթականությամբ անել, արդյո՞ք ժամանակը կհերիքի և այլն, և այլն, նման անորոշությունից Ձեր տրամադրությունը կարող է ընկնել: Իսկ որպեսզի այն վերականգնվի, կարգավորեք Ձեր անելիքները, պլանավորեք օրը, արեք այնպես, որ ամեն ինչ պարզ լինի:
Թերթեք հին նկարները: Լավ հիշողությունները բարձրացնում են մարդու տրամադրությունը: Բացեք Ձեր ալբոմներից մեկը և վերհիշեք բոլոր այն լավ պահերը, որոնք Ձեր կյանքում եղել են:
Նշեք սպասելի օրերը: Պատից օրացույց կախեք և դրա վրա կարմիր շրջանակի մեջ վերցրեք բոլոր այն օրերը, որոնց դուք սպասում եք: Դրանք կարող են լինել Ձեր ծննդյան, հանգստի մեկնելու, միջոցառման մասնակցելու կամ ընկերների հետ հանդիպելու օրերը: Երբ տրամադրություն չեք ունենում, պարզապես դիտեք այդ օրացույցը:
Բացեք պատուհանը: Մաքուր օդն ու արևի ճառագայթները կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը: Երբ անտրամադիր եք, պարզապես մոտեցեք պատուհանին, բացեք այն և 10-15 րոպե դուրս նայեք: Թույլ տվեք թարմ օդն ու արևի ճառագայթները թափանցեն ներս:
Ծիծաղաշարժ ֆիլմ դիտեք: Չկա վատ տրամադրության դեմ պայքարի ավելի լավ միջոց, քան ծիծաղը: Իսկական ծիծաղը կրճատում է սթրեսը: Ժամանակ գտեք ծիծաղաշարժ ֆիլմ կամ տեսանյութ դիտելու համար: Ծիծաղեք լիաթոք:
Ոչ մի բանի լավը կամ վատը չկա,ամեն ինչ կախված է նրանից ,թե դու ինպես ես տրամադրված դրան:համենայնդեպս,ես այդպես եմ գտնում:
Ես էլ եմ այդպես կարծում Arega ջան
Կարծում եմ վատ տրամադրության դեպքում նաև պետք է մտածել այն մասին, որ բոլոր դժվարություններն ու խնդիրները անցողիկ են և մնալու են անցյալում: