Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Մեր օրերի պարադոքսը 2

Եթե չեք կարդացել հոդվածի 1-ին մասը, կարդացեք այն այստեղ:

«Սրանք ժամանակներն են արագ սննդի և դանդաղ մարսողության, մեծ մարդկանց և փոքր հոգիների, խոշոր եկամուտների և մանր հարաբերությունների: Սրանք ժամանակներն են եկամուտի երկու աղբյուրների, բայց ավելի շատ ամուսնալուծությունների, գեղեցիկ տների, բայց կոտրված ընտանիքների: Սրանք ժամանակներն են արագ գործուղումների, միանգամյա օգտագործման pampers-ների, միանգամյա բարոյականության, մեկ գիշերվա կապերի, ավելորդ քաշի և հաբերի, որոնք անում են ամեն ինչ՝ գրգռում, հանգստացնում, սպանում մեզ:

Սրանք ժամանակներն են, երբ այնքան շատ բան կա ցուցադրված սրահներում և ոչինչ չկա պահեստներում: Ժամանակներ, երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ այս նամակը հասնի Ձեզ և երբ դուք ինքներդ եք որոշում՝ տարածել այն, թե ուղղակի ջնջել:

Հիշեք՝ շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների հետ, քանի որ նրանք միշտ չէ, որ կլինեն ձեր կողքին: Հիշեք՝ բարի խոսք ասեք ինչ-որ մեկին, ով հիացմունքով է նայում ձեզ, քանի որ այդ փոքրիկ մարդը շուտով մեծանալու է և հեռանա ձեր կողքից: Հիշեք ջերմ գրկել նրան, ով ձեր կողքին է, քանի որ դա միակ բանն է, որ դուք կարող եք տալ նրան սրտանց և դա ձեր վրա ոչ մի կոպեկ չի արժենա: Հիշեք ասել «Ես քեզ սիրում եմ» ձեր սիրելիներին, բայց ավելի հաճախ ցույց տվեք դա: Հիշեք բռնել նրա ձեռքերը և վայելել պահը, քանի որ մի օր այդ անձնավորությունն այլևս այդտեղ չի լինի: Ժամանակ հատկացրեք սիրելուն, ժամանակ հատկացրեք խոսելուն և ժամանակ հատկացրեք ձեր գլխում պտտվող թանկարժեք մտքերով կիսվելուն»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»