Աֆորիզմներ բարության մասին - Հաջողության բլոգ
 
 

Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը հարուստ դառնալու մասին չեն, այլ ներդաշնակ և գիտակից կյանք ունենալու: Դրանցում ներկայացված է ճանապարհ՝ շարունակական աճի և ինքնակատարելագործման: Գրքերի հեղինակն այդ ճանապարհը սկսեց 2009 թ, և փուլ առ փուլ ներկայացնում է փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իր կյանքում և որոնք կարող են տեղի ունենալ Ձեր կյանքում, իր գրքերում: Ներկայացված են մի շարք պրակտիկ խորհուրդներ, պատմություններ, առակներ, փիլիսոփայություն:


   


Աֆորիզմներ

Աֆորիզմներ բարության մասին

Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը՝ մարմնի. այն չի երևում, երբ ունես, և ամեն դեպքում միշտ բերում է հաջողության (Լ. Տոլստոյ):

Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել (Կոնֆուցիոս):

Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը (Հենրիխ Հեյնե):

Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա (Էմերսոն):

Մեծ մարդիկ ի վիճակի են մեծ բարության (Սերվանտես):

Ես երբեք չեմ ափսոսա նրա համար, որ բարի գործ եմ արել (Շեքսպիր):

Այնքան հեշտ է լինել բարի: Պետք է պարզապես դնել քեզ դիմացինի տեղը՝ մինչև սկսել նրան դատել (Մառլեն Դիտրիխ):

Մոռացեք վիրավորանքը, երբեք մի մոռացեք բարությունը (Կոնֆուցիոս):

Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ. նրանք դրա կարիքն ամենից շատտ ունեն (Էշլի Բրիլիանտ):

Իմ կրոնը շատ պարզ է: Իմ կրոնն է բարությունը (Դալայ Լամա):

Ես չգիտեմ առավելության այլ նշաններ, բացի բարությունը (Բեթհովեն):

Բարություն արեք, քանի դեռ դուք կաք… (Դենի Դիդրո):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

19 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»