Աֆորիզմներ

Աֆորիզմներ բարության մասին

Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը՝ մարմնի. այն չի երևում, երբ ունես, և ամեն դեպքում միշտ բերում է հաջողության (Լ. Տոլստոյ):

Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել (Կոնֆուցիոս):

Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը (Հենրիխ Հեյնե):

Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա (Էմերսոն):

Մեծ մարդիկ ի վիճակի են մեծ բարության (Սերվանտես):

Ես երբեք չեմ ափսոսա նրա համար, որ բարի գործ եմ արել (Շեքսպիր):

Այնքան հեշտ է լինել բարի: Պետք է պարզապես դնել քեզ դիմացինի տեղը՝ մինչև սկսել նրան դատել (Մառլեն Դիտրիխ):

Մոռացեք վիրավորանքը, երբեք մի մոռացեք բարությունը (Կոնֆուցիոս):

Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ. նրանք դրա կարիքն ամենից շատտ ունեն (Էշլի Բրիլիանտ):

Իմ կրոնը շատ պարզ է: Իմ կրոնն է բարությունը (Դալայ Լամա):

Ես չգիտեմ առավելության այլ նշաններ, բացի բարությունը (Բեթհովեն):

Բարություն արեք, քանի դեռ դուք կաք… (Դենի Դիդրո):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

19 մեկնաբանություն

  • Ինչպես միշտ անհրաժեշտ ու օգտակար հոդված էր: Ինձ հատկապես դուր եկավ Լ. Տոլստոյի և Դալայ Լամաի խոսքերը, շատ դիպուկ էին ասված: Կարծում եմ բարությունը բոլոր մարդկանց մեջ էլ սկզբանե գոյություն ունի, միայն պետք է նկատել ու սնուցել այդ համեստ հատկանիշը:

  • “Գեղեցիկը Բարու անավարտ արտահայտումն է: Իսկ Բարին` գեղեցիկի ավարտուն արտահայտությունը”:
    Պլուտարքոս

    • Աննա ջան, երբեմն, երբ ուրիշների հանդեպ բարի ես լինում, դա վնասում է քեզ, բայց դա ոչ միշտ է լինում և հետո փոխհատուցվում է: Բայց ամեն դեպքում ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե իր դեպքում ինչպես լինել:

    • Աննա ջան, երբեմն, երբ ուրիշների հանդեպ բարի ես լինում, դա վնասում է քեզ, բայց դա ոչ միշտ է լինում և հետո փոխհատուցվում է: Բայց ամեն դեպքում ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե իր դեպքում ինչպես լինել:

  • Համաձայն եմ «Հաջողության բլոգի հետ»։ Ինչպես ասում էր Սոկրատեսը․
    «Յուրաքանչյուր մարդու մեջ արև կա, միայն թողեք, որ լույս տա»։

    • Ամեն դեպքում մարդկանց մեջ միշտ լավը պետք է նկատել, շատ հանգամանքներ կարող են ազդել մարդու ձևավորման վրա, որոնք մի մարդու դեպքում կան, մյուսների դեպքում՝ ոչ 🙂

  • Երբեմն չար մարդիկ ձևանում են բարի,բայց իրականում նրանց մեջ տիրում է չարիքը դե իհարկե ինչպես ասում է ժողովոիրդը բարին միշտ հաղթում է չարին։

  • Չարություն չկա, այն բարության բացակայությունն է , ինչպես մթությունն է լույսի բացակայությունը: Մարդիկ ծնվում են բարի, սակայն միջավայրն փոխում է նրանց: Աստված մարդուն տարիքի հիէրարխիայի հետ , տվել է խելք: Ուստի պետք է այն կիրառելով չնչին համարել միջավայրը և գործել միայն ու միայն ոգու մեջ ապրող բարությամբ: Այդ միջավայրին տալ բարին և ապրել բարության շնչով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»