Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Յուրաքանչյուրն ունի գնահատված լինելու պահանջմունք

Վերջերս վերընթերցում էի Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը և հասա այն մասին, որտեղ Քարնեգին խոսում է յուրաքանչյուր մարդու մեջ սեփական արժանապատվության զգացում արթնացնելու, նրան գնահատելու և նրա անձը կարևորելու մասին: Եվ ևս մեկ անգամ մտածեցի այն մասին, թե ինչ կարևոր է դա. գնահատել մարդուն և ընդգծել նրա անհատականությունը: Բայց այստեղ իմ կարծիքի մասին երկար չեմ խոսի, այլ պարզապես կմեջբերեմ մի հատված գրքից:

«Երբ ես մտնում եմ հյուրանոց, վարսավիրանոց կամ խանութ, ես պարտադիր ինչ-որ հաճելի բան եմ ասում բոլորին, ում հանդիպում եմ: Ես փորձում եմ ամեն մեկին ասել այն, ինչը կընդգծի նրա անհատականությունը, որպեսզի նա չզգա իրեն ընդամենը պտուտակ մեքենայի մեջ: Երբեմն ես հաճոյախոսություն եմ անում խանութում ինձ սպասարկող վաճառողուհուն: Ես արտահայտում եմ իմ հիացմունքը նրա գեղեցիկ մազերի կամ աչքերի հանդեպ: Ես հարցնում եմ վարսահարդարին. արդյոք չի հոգնո՞ւմ նա ամբողջ օրը ոտքի վրա անցկացնելով: Նաև հետաքրքրվում եմ, թե ինչպես է նա դարձել վարսահարդար, քանի տարի է աշխատում և որքան մարդ է հասցրել այդ ընթացքում սպասարկել: Ես օգնում եմ նրան հաշվարկել դա: Ես նկատել եմ, որ ցանկացած մարդ իր հանդեպ հետաքրքրությունից սկսում է երջանկությունից փայլել: Ես սեղմում եմ բեռնակրի ձեռքը, ով բերել է իմ ճամպրուկները: Դա պարգևում է նրան բարձր տրամադրություն և աշխուժություն ողջ օրվա ընթացքում»:

Հարգելի ընթերցող, ստիպեք յուրաքանչյուր մարդուն զգալ իր կարևորությունը, արեք դա անկեղծորեն: Հիշեք, որ յուրաքանչյուրն ունի գնահատված լինելու պահանջմունք: Իմիջիայլոց, Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը կա մեր կայքի Գրքեր բաժնում: Կարող եք կարդալ այն և համոզված եմ, որ այն օգտակար կգտնվի Ձեզ և կստիպի մի շարք բաների մասին մտածել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»