— Տուկ-տուկ,
— Ո՞վ է..
— Քո հնարավորությո՛ւնը,
— Խաբում ես,
— Ինչո՞ւ,
— Հնարավորությունը չի թակում երկու անգամ:
Այսպիսի հումորային մեջբերումով սկսեցի այսօրվա հոդվածը, բայց այն ամբողջությամբ արտահայտում է այն միտքը, որի մասին խոսելու եմ այստեղ:
Հնարավորություններ բոլորիս կյանքում էլ լինում են: Խոսքն այնպիսի հնարավորությունների մասին է, որոնք իվիճակի են փոխել մեր կյանքը: Ես չեմ հավատում, որ աշխարհում կա մի մարդ, որի կյանքում նման հնարավորություն երբեք չի եղել՝ լինի այդ մարդը դժբախտ, աղքատ, միայնակ, թե հիվանդ: Պարզապես որոշ մարդիկ կարողանում են նկատել հնարավորություններն ու օգտագործել դրանք, իսկ մյուսներն անցնում են դրանց կողքով:
Հնարավորություններն օդից չեն ընկնում, այսինքն դա «նստել թախտին, սպասել բախտին» տարբերակը չէ: Իհարկե, եզակի դեպքերում հնարավոր է նաև այդպես լինի, բայց եկեք այդ տարբերակը միանգամից բացառենք, քանի որ դրան սպասել, նշանակում է սպասել, որ հորդառատ գետի մեջ լողացող թղթե նավակը հանկարծակի կարող է հայտնվել ափում: Հնարավորություններ ստեղծում ենք մենք ինքներս: Ստեղծում ենք ոչ թե կոնկրետ հնարավորությունը, այլ ստեղծում ենք միջավայրը, որը ձգում է տվյալ հնարավորությունը: Օրինակ, եթե մի օր Դուք ծանոթանում եք հայտնի դիզայներական ընկերության տնօրենի հետ և նա Ձեզ աննախադեպ համագործակցության առաջարկ է անում, պատճառն այն չէ, որ բախտը Ձեզ ժպտաց, պատճառն այն է, որ Դուք գնացել էիք այն ցուցահանդեսին, որտեղ ներկա էր այդ մարդը: Այսինքն, Դուք եք Ձեզ վրա կրում ողջ պատասխանատվությունը, Դուք ինքներդ «ձգեցիք» այդ հնարավորությունը:
Կյանքի ընթացքում մեզ կարող են շատ հնարավորություններ հանդիպել. պարտադիր չէ օգտագործել դրանք բոլորը: Դրանցից միայն մեկը կարող է ամեն ինչ փոխել: Պարզապես հիշեք, որ նման հնարավորությունները երկար չեն սպասում: Դրանք գալիս են մի ակնթարթ և անցնում Ձեր կողքով: Հասցրեցի՞ք նկատել դրանք և կառչել՝ կշահեք, ո՞չ՝ ստիպված կլինեք շարունակել սպասել:
Շնորհակալ եմ, LUKA ջան, իրոք, պետք ուշադիր լինենք, որ նկատենք, եւ բաց չթողնենք մեր հնարավորությունը::)).
Խնդրեմ Հռիփսիմե ջան
Այո … հնարավորությունից ժամանակին օգտվելով` կարող ենք փոխել մեր կյանքի հետագա ընթացքը 🙂 …
Շատ են օգնում Լուկայի հոդվածները հաջողակ լինելու համար…
Մերսի Tathévik ջան..
isk inch kaseq? goyutyun uni chakatagir….es depqum mnacacn avelorda..
Իմ կարծիքով ճակատագիր գոյություն չունի, մենք ենք այն կերտում
http://success.am/2011/10/02/%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8-%D6%84%D5%B8-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7/