Այս հոդվածը կրկին ստեղծելու, հայ տղայի և գաղափարն իրականություն դարձնելու մասին է: Վարդանը երբեմն լինում էր ոսկու շուկայում և նկատել էր, որ ոսկերիչներն իրենց գրառումներն անում են սովորական նոթատետրերում, տետրերում, թղթերի վրա: Բայց քանի որ այդ գրառումները հիմնականում վերաբերվում են զարդերի առք ու վաճառքին, ապա կան ստանդարտ աղյուսակներ, որոնք մարդիկ ամեն անգամ ձեռքով են գծում և լրացնում: Եվ հենց այդ ժամանակ էլ նրա մտքով անցնում է` ինչ լավ կլիներ, եթե լիներ մասնագիտական նոթատետր զարդերի առևտրով զբաղվող մարդկանց համար, որպեսզի նույն բանն ամեն անգամ նրանք ձեռքով չգծեն: Գաղափարը կար, մնում էր իրագործել:
Մասնագիտությամբ Վարդանը դիզայներ է: Նա սկսում է նախագծել նոթատետրի ներքին դիզայնը, կազմը, ավելացնում է ոսկերչական որոշ մասնագիտական աղյուսակներ` նոթատետրի սկզբում և վերջում: Ամեն ինչ պատրաստ էր` մնում էր տպագրել: Սովորաբար այս պահին մարդկանց մոտ կասկածներ է առաջանում` իսկ կվաճառվի արդյո՞ք ապրանքը, դուր կգա՞ մարդկանց, օգտակար կլինի՞: Այդ կասկածները կային նաև Վարդանի մոտ, բայց դրանք երկար չտևեցին: Նա գիտեր, որ ցանկացած գաղափար, որ մտքովդ անցնում է, պետք է իրագործես: Եթե չփորձես, հետո փոշմանելու ես ու գաղափարներից հրաժարվելը կամաց-կամաց սովորություն է դառնալու: Եվ նոթատետրերի առաջին խումբը տպագրվում է: Այս պահին, երբ գրում եմ այս հոդվածը, գրեթե բոլոր նոթատետրերը վաճառվել են և Վարդանը արդեն մտածում է նոր` այլընտրանքային նոթատետրի մասին, որը համոզված է` մասնագիտական շրջանակներում կվաճառվի նույն հաջողությամբ:
Ինչո՞ւ ուզեցա այնպայման պատմել այս պատմությունը: Որովհետև շատերի մոտ անընդհատ հարց է ծագում` ի՞նչ անել այսօր Հայաստանում: Հնարավորություններ տարբեր անկյուններում կան, պարզապես պետք է տեսնել դրանք և օգտագործել: Կարելի է սկսել փոքրիկ գաղափարներից, իրականություն դարձնել դրանք, զգալ հաջողության համը և կամաց-կամաց ավելի մեծ քայլերի անցնել: Երբ մենք ուղղակի պարապ նստում ենք և ոչինչ չենք անում, ոչինչ էլ չի փոխվում, իսկ եթե ինչ-որ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, դա հիմք է հանդիսանում հետագա հաջողությունների համար:
Այստեղ կարող է լինել նաև հաջողության Ձեր պատմությունը:
Sireli yntercoxner es vogeshnchvel em hajoghutyan Blogi gaxaparneric ev xorhurdneric. Anchap shnorhakal em Hajoxutyan Blogi hexinakneric ev kazmakerpichneric.)).
իսկ ինչպես կարող ենք մենք էլ ձեռք բերենք այդ նոթատետրը?
Վահե ջան գրեք melikyanvardan@gmail.com հասցեին
Արդեն վաճառքում Lemon.am կայքում
Շնորհակալություն Վարդան Մելիքյանին
Շնորհավորում եմ քեզ, Վարդան ջան, միշտ առաջ:
Առավել քան վստահ եմ, որ շուտով իմ մասին մի գեղեցիկ հոդված եւս կհայտնվի այստեղ: Ինձ էլ է ոգեշնչում ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԼՈԳԸ:
Շնորհակալություն ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԼՈԳ ջան:
Հռիփսիմե ջան կսպասենք այդ հոդվածին..