Սա պատմություն է Մոնտի անունով մի տղայի մասին: Երբ նա 16 տարեկան էր, նրան հանձնարարում են շարադրություն գրել այն մասին, թե ինչ է նա ուզում, երբ մեծանա: Մոնտին երկար է տանջվում շարադրության վրա և շատ ժամեր է անցկացնում իր երազանքը նկարագրելու համար: Նա ուզում էր մեծ ֆերմա ունենալ: Նա գրում է մոտ 10 էջ` ամենայն մանրամասնությամբ նկարագրելով 200 հեկտար տարածքով իր ֆերմայի բոլոր մանրուքները, պատկերում է բոլոր շինությունների, ախոռների, ճանապարհների դիրքը: Նա գծում է նույնիսկ 8000 ք.մ. մակերեսով իր ապագա տան մանրամասն հատակագիծը: Հաջորդ օրը Մոնտին հանձնում է շարադրությունը ուսուցչին:
Երեք օր անց ուսուցիչը վերադարձնում է նրան իր աշխատանքը` վրան նշված հաստ, կարմիր 2: Դասից հետո տղան մոտենում է ուսուցչին և հարցնում, թե ինչու է երկուս ստացել: Ուսուցիչը պատասխանում է. «Նման երազանքն անիրականանալի է այնպիսի տղայի համար, ինչպիսին դու ես, Մոնտի: Քեզ շատ-շատ փող է պետք նման ֆերմա ունենալու համար: Իսկ դու փող ունե՞ս: Չէ՞ որ դու շատ աղքատ ընտանիքից ես: Դու ոչ մի հնարավորություն չունես քո երազանքն իրականացնելու: Դա անհնար է: Ավելի լավ է գնա տուն և նոր շարադրություն գրի: Գրի ավելի իրատեսական երազանքի մասին և միգուցե` ես կփոխեմ գնահատականս»:
Մոնտին վերադառնում է տուն և խորհուրդ է հարցնում հորից: «Ցավում եմ տղաս, բայց ես չեմ կարող քեզ օգնել: Կարծում եմ` դա պետք է լինի քո և միայն քո որոշումը, և ես զգում եմ, որ դա իրոք լինելու է քեզ համար կարևոր որոշում», — պատասխանում է հայրը: Մոնտին մի ամբողջ շաբաթ մտածում է հոր խոսքերի շուրջ: Եվ վերջապես, նա վերադարձնում է ուսուցչին նույն շարադրությունը, ավելացնելով. «Դուք կարող եք թողնել ձեզ ձեր երկուսը, իսկ ես կթողնեմ ինձ իմ երազանքը»:
Անցել են տարիներ: Մոնտին վաղուց արդեն վերջացրել է դպրոցը, դարձել է հասուն տղամարդ: Եվ, պատմելով այս պատմությունը, նա թեքվում է դեպի իրեն լսող մարդկանց խումբն ու ասում. «Ես պատմեցի ձեզ այս պատմությունը, քանի որ հիմա դուք գտնվում եք 1000 ք.մ. մակերեսով իմ տանը, որը գտնվում է 200 հեկտար տարածքով իմ ֆերմայի մեջտեղում, և այն շարադրությունն էլ` շրջանակի մեջ կախված է բուխարիի վերևում: Իսկ այս պատմության ամենահետաքրքիր մասն այն է, որ երեք տարի առաջ, ամռանը, այդ նույն ուսուցիչը բերեց այստեղ 30 աշակերտների և նրանք մեկ շաբաթ մնացին իմ ֆերմայում տեղակայված ճամբարում: Մեկնելուց առաջ նա ինձ ասաց. «Լսիր Մոնտի, այդ մասին ես քեզ կարող եմ ասել միայն հիմա: Երբ քո ուսուցիչն էի, ես, կարելի է ասել, երազանքների գող էի: Բայց հիմա շատ եմ ցավում, որ ժամանակին գողացել եմ մանկական շատ երազանքներ: Ուրախ եմ, որ դու քո մեջ համարձակություն գտար` մինչև վերջ գնալու դեպի երազանքդ»:
Ոչ ոքի թույլ մի տվեք գողանալ Ձեր երազանքները:
Հ.Գ.
Այս պատմությունը հանդիպեցի ռուսական կայքերից մեկում: Չգիտեմ հորինված է այն, թե իրական, բայց շատ գեղեցիկ է:
Montii erqazanqn irakanacnelu gorcum mec e naev usuchci dery…..
Ինչ առումով Haykush ջան?
bacasakan te drakan?
Անկախ նրանից պատմությունը հորինված է թե ոչ, շատ հետաքրքիր եւ մոտիվացնող է…
Հաստատ Sirarpi ջան..
Ի~~ՆՉ ՀԻՄԱՐ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ Է ԵՂԵԼ…. Բարեբախտաբար, հայրը ճիշտ ճանապարհ է ցույց տվել որդուն, իսկ որդին էլ, կեցցե, այնքան ուժեղ է եղել, որ չի լսել ուսուցչուհուն ու չի պատռել իր երազանքի մասին գրվածը… Ցավոք, բոլոր երեխաներն այդքան կամքի ուժ չեն ունենում…
erexaneri kamq@ & cankutjun@ aveli mec e qan tariqov mecerin@
Usuchic4y, inch-vor imastov tasibi gcec Montiin….
Uxix imastov haskanal chi kareli. Henc hakasutyunneri baxumn e mardun mxum npatakaket. Ays paragayum Montii erazanqy merjox kam hakasox koxmy usuchi4n er, vori dery, I'm MEXAVOR karciqov mec er))))).
Ցավով նշեմ, որ մենք էլ ունենք նման ուսուցիչներ (իհարկէ հակառակն էլ):
Պետք է հնարավորինս կամքի ուժ ներշնչենք նրանց մեջ, որ ոչ ոք չկարողանա փշրել իրենց երազանքներն ու ձգտումը:
Isk nman usucichnerin petq chi shat lsel. Nuynisk hachax petq el chi patmel erazanqner@.
Uxaki petq e imanal inch es anum u anel. Cankacac gorcum.
Հա, ավելի շուտ պետք էլ չի պատմել: Թող իմանան արդյունքը լինելուց հետո:
Ես էլ դեմ չէի լինի կղզի ունենայի 🙂
Isk inch es anum du dra hamar? 🙂
Bolorin anxtir,te miajn nmannerin?indz hacheli e im erazanqneri masin xosel ynkerneris het,inch kaseq sran???
Շատ նորմալ է Հայկուհի ջան, բոլորս էլ մեր երազանքների մասին տարբեր մարդկանց հետ կիսվում ենք: Պարզապես մարդիկ կան, որ թերահավատորեն են մոտենում ու իրենց պատմելը՝ քեզ ոչինչ չի տալիս: Չեմ ասում դրանք վատ մարդիկ են, ուղղակի չեն հավատում: Այպիսի մարդկանց ավելի լավ է միանգամից արդյունքը ցույց տալ:
u senc patmutyunnery misht senc en avartvum.