Ես ուժ խնդրեցի…
Բայց կյանքն ինձ տվեց դժվարություններ, որպեսզի դարձնի ինձ ուժեղ:
Ես իմաստություն խնդրեցի…
Բայց կյանքն ինձ տվեց խնդիրներ, որպեսզի ես դրանք լուծեմ:
Ես հարստություն խնդրեցի…
Բայց կյանքն ինձ տվեց խելք ու մկաններ, որպեսզի ես աշխատեմ:
Ես խնդրեցի հնարավորություն թռչել…
Բայց կյանքն ինձ տվեց խոչընդոտներ, որպեսզի ես դրանք հաղթահարեմ:
Ես խնդրեցի սեր …
Բայց կյանքը տվեց ինձ մարդկանց, որոնց ես կարող եմ օգնել:
Ես խնդրեցի բարեկեցություն…
Բայց կյանքը տվեց ինձ հնարավորություններ:
Ես ոչինչ չստացա այն ամենից, ինչ խնդրել էի:
Բայց ես ստացա այն ամենը, ինչ ինձ պետք էր:
Հ.Գ.
Բանաստեղծության հեղինակը ես չեմ, բայց այն շատ ճիշտ արտահայտում է այն, ինչ ես զգում եմ: Մենք չենք ստանում կյանքից այն, ինչ խնդրում ենք, բայց ստանում ենք այն, ինչը կարող ենք օգտագործել, որպեսզի ինքներս ստեղծենք այն, ինչ խնդրել ենք:
Շնորհակալություն, LUKA ջան, անչափ գեղեցիկ ու խորիմաստ է հոդվածը: Փորձենք ճիշտ եւ տեղին օգտագործել այն, ինչ կյանքն է մեզ տալիս:
Խնդրեմ Հռիփսիմե ջան.
Պետք է վերցնենք եղածը և դարձնենք այն, ինչ ուզում ենք:
երբեմն կյանքը մեզ տալիս է այլ բան, քան մենք ենք ակնկալում` չհասկանալով, որ դա հենց այն է, ինչ մեզ պետք է………..
Shat lavn er! vonc vor misht!
Մերսի Անի ջան!
Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:
Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:
Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:
Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի,
Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»:
Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ,
Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:
Ես ուժեր խնդրեցի,
Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Ես իմաստություն խնդրեցի,
Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Ես արիություն խնդրեցի,
Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Ես սեր խնդրեցի,
Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:
Ես բարիքներ խնդրեցի,
Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի:
Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:
Aysor aravotyan zartnel ei vat taramadrutyamb… SHNORHAKALUTYUN DZEZ!!!
Շատ լավն էր:
uxxaki klyova
вкус жизни в ее случаях, но прежде надо осознать ее язык! 😉