«Վճարի՛ր առաջ» (“Pay forward”). այսպես է կոչվում մի ֆիլմ, որն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Ֆիլմը մի փոքրիկ տղայի մասին է, ով ուսուցչի հանձնարարությամբ ներկայացնում է մի ծրագիր, թե ինչպես կարելի է փոխել աշխարհը։ Նա առաջարկում է վճարել առաջ. այսինքն, եթե ինչ-որ մեկը օգնում է մեզ, ապա մենք ոչ թե նրան ենք շնորհակալություն հայտնում, այլ, ի պատասխան նրա բարի գործի, երեք այլ մարդկանց ենք օգնում, իսկ հետո այդ երեքը օգնում են երեք այլ մարդկանց և այդպես շարունակ…
Պատկերացնում եք, թե ինչ մեծ թվով մարդիկ կներգավվեին այդ շղթայի մեջ, եթե այս ծրագիրն իրականանար, և իսկապես հնարավոր է՝ աշխարհը փոխվեր… Ճիշտ է` ծրագիրը մի քիչ երազային է, հեռու իրականությունից, բայց որքա՜ն մեծ բարություն կա դրա մեջ։ Պարզապես պետք է ամբողջ աշխարհը փոխելու փոխարեն փորձենք նախ մեզ փոխել և, ի պատասխան որևէ մեկի օգնության, օգնենք գոնե մեկ հոգու. ինչ-որ մեկի համար կատարենք իսկապես արժեքավոր մի բան և չակնկալենք ետադարձ բարություն։ Ամբողջ աշխարհը փոխելուց առաջ մենք պետք է նախ մեզ փոխենք, մենք պետք է դառնանք ավելի բարի… Եկե՛ք կատարենք այդ մեկ քայլը դեպի առաջ։
Lara ջան մերսի լավ հոդվածի ու ֆիլմի մասին հիշեցնելու համար…
Ֆիլմը ամբողջությամբ չեմ տեսել, միայն այդ հատվածը, որ տղան գրատախտակի վրա բացատրում է, բայց այսօր երեկոյան ինձ թվում է ամբողջությամբ կնայենք:
Խնդրեմ Լուկա ջան…..շատ լավ կանեք, որ ամբողջությամբ նայեք…այս ֆիլմը անպայման արժե դիտել….
Լուկա ջան ,և մերսի նկարի համար…ես հենց այս նկարն էլ մտածում է,որ կարելի է դնել…..
Lara ջան ուրախ եմ, որ մեր մտքերը համընկեց 🙂
Iroq sat lavn e. Nmanatip mi govazd el ka, vonc em havanel. Lav e vor mardik mtacum en lavi masin. Uremn der huys ka….
Կասեք կինոյի անունը?
Ռուսերեն Заплати другому Նարեկ ջան
http://my-hit.ru/film/3384
Lara ջան շատ լավ էր,որ էս ֆիլմին անդրադարձաք:Գիտեք ինչքան երկար ժամանակ էր, ինչ ուզում էի այս ֆիլմի մասին գրեի բլոգում, բայց չէր ստացվում, երևի սպասվածից ավելի մեծ նշանակություն ունի ֆիլմը ինձ համար, ու չգիտեի ոնց կիսվել:Օրվա մեջ գոնե 3 անգամ հիշում եմ ֆիլմի մասին: Շնորհակալություն …
խնդրեմ Vanuhi ջան…ֆիլմն իսկապես արժանի է ,որ խոսվեր նրա մասին…ճիշտ է,ֆիլմն իսկապես շատ մեծ տպավորություն է թողնում…կսպասեմ նաև Ձեր հոդվածին ֆիլմի մասին..ֆիլմն անկասկած ավելի շատ ասելիք ունի,քան ես եմ ներկայացրել…և համոզված եմ,որ Ձեզ մոտ հիանալի հոդված կստացվի,անկախ այն բանից,որ արդեն գրվել է ֆիլմի մասին…
Thanks for sharing…