Վճարի՛ր առաջ - Հաջողության բլոգ
Գրքեր
Հաջողության գաղտնիքներ

Վճարի՛ր առաջ

Հեղինակ՝ Lara

«Վճարի՛ր առաջ» (“Pay forward”). այսպես է կոչվում մի ֆիլմ, որն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Ֆիլմը մի փոքրիկ տղայի մասին է, ով ուսուցչի հանձնարարությամբ ներկայացնում է մի ծրագիր, թե ինչպես կարելի է փոխել աշխարհը։ Նա առաջարկում է վճարել առաջ. այսինքն, եթե ինչ-որ մեկը օգնում է մեզ, ապա մենք ոչ թե նրան ենք շնորհակալություն հայտնում, այլ, ի պատասխան նրա բարի գործի, երեք այլ մարդկանց ենք օգնում, իսկ հետո այդ երեքը օգնում են երեք այլ մարդկանց և այդպես շարունակ…

Պատկերացնում եք, թե ինչ մեծ թվով մարդիկ կներգավվեին այդ շղթայի մեջ, եթե այս ծրագիրն իրականանար, և իսկապես հնարավոր է՝ աշխարհը փոխվեր… Ճիշտ է` ծրագիրը մի քիչ երազային է, հեռու իրականությունից, բայց որքա՜ն մեծ բարություն կա դրա մեջ։ Պարզապես պետք է ամբողջ աշխարհը փոխելու փոխարեն փորձենք նախ մեզ փոխել և, ի պատասխան որևէ մեկի օգնության, օգնենք գոնե մեկ հոգու. ինչ-որ մեկի համար կատարենք իսկապես արժեքավոր մի բան և չակնկալենք ետադարձ բարություն։ Ամբողջ աշխարհը փոխելուց առաջ մենք պետք է նախ մեզ փոխենք, մենք պետք է դառնանք ավելի բարի… Եկե՛ք կատարենք այդ մեկ քայլը դեպի առաջ։

Հեղինակի մասին

Lara

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»