Դուք ապրում եք մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, մեկ անգամն էլ բավական է (Մեյ Վեստ):
Միայն երեխաներն են, որ վայելում են ներկան: Մեծերն ապրում են կամ անցյալով կամ ապագայի հույսերով (Նիկոլյա դե Շամֆոր):
Նա, ով երբեք իսկապես չի սիրել, երբեք իսկապես չի ապրել (Ագաթա Քրիստի):
Դա կյանքի ամենագեղեցիկ փոխհատուցումներից է, երբ մարդը չի կարող անկեղծ օգնել ուրիշին` չօգնելով ինքն իրեն (Էմերսոն):
Կյանքը հայելի է. երբ դուք մռայլվում եք նրա առջև, նա մռայլվում է ի պատասխան. երբ դուք ժպտում եք նրան, նա ժպտում է նույնպես (Ուիլյամ Թեքքերեյ):
Երբ մենք չենք կարողանում գտնել հանգստություն ինքներս մեր մեջ, անիմաստ է փնտրել այն այլ տեղ (Լառոշֆուկո):
Այն փաստը, որ նա մահացել է, դեռ չի նշանակում, որ նա ապրել է (Ստանիսլավ Եժի Լեց):
Ալկոհոլն անզգայնացման միջոց է, որն օգնում է մեզ տանել կյանքի վիրահատությունը (Բերնարդ Շոու):
Դուք ոչինչ չեք կարող անել ձեր կյանքի երկարության հետ, բայց դուք կարող եք ինչ-որ բան անել դրա խորության և լայնության հետ (Հենրի Լուիս Մենկեն):
Մեր բնությունը շարժման մեջ է. լիարժեք հանգիստը մահն է (Մարսել Աշար):
Շաաատ հետաքրքիր ու ճիշտ խոսքեր են:
Հրաչ ջան այսքանից ամենաշատը ինձ դուր եկավ Ուիլյամ Թեքքերեյի և Հենրի Լուիս Մենկենի խոսքերը…