Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչպես փոխել մարդուն՝ առանց նրա մոտ դժգոհություն առաջացնելու և վիրավորելու

1. Սկսեք գովասանքից և մարդու առավելություններն անկեղծ ընդունելուց,
2. Մարդկանց ուշադրությունը շեղեք իրենց սխալների վրա՝ անելով դա անուղղակի,
3. Մինչև մարդուն քննադատելը՝ խոսեք սեփական սխալների մասին,
4. Հարցեր տվեք՝ հրամաններ տալու փոխարեն,
5. Հնարավորություն տվեք մարդուն փրկել իր դեմքը,
6. Գովացեք մարդուն նույնիսկ ամենափոքր հաջողությունների դեպքում, արեք դա անկեղծ, իսկ գովասանքի հարցում առատաձեռն եղեք,
7. Մարդուն բարի անուն ստեղծեք, որպեսզի նա սկսի ապրել դրան համապատասխան,
8. Խրախուսեք մարդկանց: Այնպես արեք, որ թերությունը, որը դուք ուզում եք մարդու մեջ ուղղել, երևա հեշտ ուղղվող, իսկ գործը, որի մեջ ուզում եք նրան ներգրավել, հեշտ իրականացվող,
9. Այնպես արեք, որպեսզի մարդուն հաճելի լինի անել այն, ինչ դուք ուզում եք:


Հատվածը մեջբերված էր Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գրքից:


Հ.Գ. Ընդհանրապես կարծիք կա, որ Դեյլ Քարնեգիի հոգեբանությունը Հայաստանում չի գործում: Ես դրա հետ լիովին համաձայն չեմ: Դեյլ Քարնեգիի պարզ, բայց այդքան խորը կանոնները ստեղծված են մարդկության համար, այլ ոչ թե կոնկրետ ազգերի: Այնպես որ, ապրեք դուք Հայաստանում, ԱՄՆ-ում, թե Տաջիկստանում, կիրառեք դրանք, կիրառեք անկեղծ և փոփոխությունները կզգաք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Օգտակար ու հետաքրքիր գրառում էր, որը հաճույքով տարածեցի նաև իմ թվիթերյան էջի միջոցով: Առհասարակ, այս կայքի գրառումներն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ և ուշագրավությամբ: Ողջունում եմ արդեն արված աշխատանքը և հաջողություն մաղթում` հետագա բոլոր ձեռնարկումներում:

    Հարգանքով`
    Առլեն Շահվերդյան

    http://arlenshah.wordpress.com/

  • Հրաչ ջան Ես նույնպես ունեմ այս գիրքը,և Ես էլ եմ լսել,որ Դեյլ Քարնեգիի հոգեբանությունը այստեղ չի գործում,քանի որ Հայաստանի մենթալիտետը տարբերվում է ուրիշներից,և առհասարակ գրեթե ամեն մի ազգություն ունի իր ազգային մտածելակերպը,,,,,բայց հետտ համամիտ եմ,որ կապ չունի թե որ երկրում ենք գտնվում,եթե այս նույն սկզբունքներով առաջնորդվենք,անպայման մեծ հաջողությունների կհասնենք մարդկանց հետ շփումներում:

  • Հա Հրաչ ջան,այդպես էլ կա,ուղակի շատ մարդիկ այդպես են ասում որովհետև չեն կարողանում օգտագործել այդ սկզբունքները….

  • Ես Դեյլ Քարնեգի դեռ չեմ կարդացել, բայց այս խորհուրդները միշտ կատարել եմ, անկախ ինձանից: Ես շատ եմ սիրում շփվել մանուկների հետ և միշտ փորձել եմ նման կերպ վերաբերվել նրանց: Ասեմ, որ երեխաների հետ իմ շփումը երկկողմանի հաճելի է:

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»