Գիտե՞ք ինչ ժամանակներում ենք մենք հիմա ապրում: Երբ ոչ թե պետք է մտածենք` որքան, այլ` ինչպես: Ժամանակներ, որտեղ որոշում է ոչ թե շատը, այլ արագությունը, ճկունությունը, կողմնորոշվելու ունակությունը: Շատ խոսելը չի նշանակում ինչ-որ բան ասել, շատ կրթվելը չի նշանակում կրթված մարդ լինել, շատ աշխատելը չի նշանակում լավ ապրել, շատ գրելը չի նշանակում լավ գրող լինել, շատ ներդնելը չի նշանակում լավ ներդրող լինել, շատ գովազդելը չի նշանակում լավ գովազդել, շատ ունենալը չի նշանակում ինչ-որ բան ունենալ:
Վերցնենք առօրյա կյանքն ու երկու միջին մարդկանց: Առաջինը շատ է աշխատում, առավոտից իրիկուն, նրա համար կարևոր չէ, թե ինչ է նա անում, կարևորն այն է, թե որքան է նա անում: Որքան շատ, այնքան լավ: Երկրորդը չի ձգտում շատի: Նա տեսնում է, որ առաջինը շատ է անում, բայց արդյունք չկա և նա հասկանում է, որ լուծումը շատի մեջ չէ: Նա սկսում է մտածել` ԻՆՉՊԵՍ: Ինչպես անել, որ շատ չանել: Ինչպես անել, որ քիչն ավելի մեծ արդյունքներ տա, քան շատը: Ինչպես անել, որ քիչն ավելի շատ լինի, քան շատը: Եվ նա գտնում է եղանակ: Նա սկսում է ավելի քիչ անել, բայց ավելի շատ արդյունքներ է ստանում: Դա նման է այն առակին, երբ երկու մարդ պետք է մոտակա սարից իրենց տուն ջուր բերեն, մեկն ամեն օր դույլերով ջուր է կրում, իսկ մյուսը պարզապես մինչև իրենց տուն առու է կառուցում: Հիշեք` այսօր կարևոր են մոտեցումները, մտածելակերպը, արագությունը, ճկունությունը, մի կենտրոնացեք շատի վրա:
ayo!
ՈՒսուցողական, արդյունավետ (ինչպես միշտ) եւ հետաքրքրր հոդված է:
Շնորհակալություն
Մերսի Հռիփսիմե ջան
Նկատել եք? այս հոդվածնել շատ չէ, բայց արդյունավետ է: 🙂
Էտ մեկը չէինք նկատել Գոհար ջան 🙂
Հզոր գործ!
Մերսի Արթուր ջան !
Հոդվածը կարդալով` մի խոսք հիշեցի, որը մոտավորապես հետևյալ միտքն է արտահայտում. ”Կարևոր չէ, թե ինչքան արագ ես վազում, կարևորն այն է, որ առաջինը հասնես նշանագծին:”
Համաձայն եմ Ալբերտ ջան ու այս պատմություն բաոացիորեն դա վկայում է 🙂