Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Աֆորիզմներ

Թարմացնող աֆորիզմներ առավոտյան

Որպեսզի լինել մեծ և իմաստուն, սկզբում պետք է լինել երիտասարդ և անխելք:

Երբ ինձ դժվար է, ես միշտ հիշեցնում եմ ինձ, որ եթե հանձնվեմ, դրանից ավելի հեշտ չի լինի:

Մարդը հասունանում է այն ժամանակ, երբ ի վիճակի է ժպտալ նրան, ով ցավեցրել է իրեն:

Եթե պլան Ա-ն չի աշխատում, մի հանձնվիր, դու դեռ 38 տառ ունես փորձելու համար:

Խնդիրները սարսափելի չեն, եթե տանը սպասում են սիրող մարդիկ:

Եթե դուք գնում եք և ձեզ ոչ ոք ետ չի կանչում, ուրեմն դուք գնում եք ճիշտ ուղղությամբ:

Հարուստներն ունեն մեծ գրադարան, աղքատները՝ մեծ հեռուստացույց:

Կյանքում ամեն րոպեն հնարավորություն է ամեն ինչ փոխելու:

Մի երազեք հաղթանակի մասին, ձգտեք դրան:

Ավելի լավ է ես սխալվեմ՝ ընտրելով իմ ճանապարհը, քան գնամ ճանապարհով՝ պարտադրված ինչ-որ մեկի կողմից:

Հ.Գ.
Վերջինն ինձ առավել քան դուր է գալիս:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»