Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Հարցեր, որոնք կարող են փոխել մեզ

Հեղինակ՝ Lusin

Սթիվեն Էյթչիսոնը կազմել է 30 հարցից բաղկացած մի ցուցակ, որոնք, ըստ նրա, յուրաքանչյուր մարդ պետք է տա իրեն.

1. Ի՞նչ կարող եմ անել այսօր, որպեսզի հասնեմ իմ նպատակներին
2. Ե՞րբ է առավել արդյունավետ աշխատելու ժամանակը
3. Ի՞նչ կարող եմ անել այսօր, ինքս ինձ հետ ավելի մեղմ լինելու համար
4. Ո՞ր 5 բաների համար կարող եմ երախտապարտ լինել կյանքում
5. Ի՞նչ կարող եմ անել այսօր, ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար
6. Իմ բնավորության ո՞ր գիծն է լավագույնը
7. Ի՞նչ եմ ես իսկապես ուզում անել այս կյանքում
8. Ես իրոք ուզո՞ւմ եմ, որպեսզի այս մարդիկ (ցանկ) լինեն իմ կյանքում
9. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի սահմանեմ իմ «ամեն օրը»
10. Որքա՞ն հեռուստացույց դիտեմ օրվա ընթացքում

11. Ինձ պե՞տք է այս ամենը
12. Ե՞րբ եմ վերջին անգամ լավ գիրք կարդացել
13. Ե՞րբ եմ վերջին անգամ ասել «ոչ»
14. Ինձ համար նշանակություն ունի՞ ինչ են մտածում այլ մարդիկ իմ մասին
15. Ինչի՞ եմ ուզում հասնել այս տարի
16. Ո՞րն է հաջորդ «մեծ նպատակը», որին ուզում եմ հասնել
17. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ինձ երջանիկ զգամ
18. Ե՞րբ եմ վերջին անգամ ես դուրս եկել իմ հարմարավետության գոտու սահմաններից
19. Որո՞նք են իմ արժեքները կյանքում
20. Ի՞նչ քայլեր պետք է անեմ այսօր, որպեսզի շարժվեմ դեպի իմ մտածած կետը

21. Ինչպիսի՞ն պետք է լինի իմ կատարյալ օրը` արթնանալուց մինչև քնելու պահը
22. Ի՞նչ լավ սովորություններ եմ ուզում տեսնել իմ մեջ
23. Ինչպե՞ս կարող եմ ձերբազատվել վատ սովորություններից
24. Ո՞վ է ինձ առավել ոգեշնչում
25. Որո՞նք են մարդկանց այն հատկանիշները, որոնցով ես հիանում եմ
26. Իմ ցանկություններն այդպես էլ մնալու են ընդամենը ցանկությո՞ւն, թե՞ ես կարող եմ դրանք իրականացնել
27. Ի՞նչ կլինի, եթե ես բաց թողնեմ _______________
28. Ի՞նչն է ինձ իսկապես դուր գալիս իմ աշխատանքում
29. Ի՞նչն ես այլ կերպ կանեմ, եթե ևս մեկ անգամ հնարավորություն ունենամ ապրելու այս պահը
30. Ի՞նչ եմ ես անելու այս հարցերը կարդալուց հետո:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»