Եկեք սկզբում հասկանանք, թե ինչ է ներդրումը: Ենթադրենք, դուք ունեք որոշակի գումար և որոշում եք այդ գումարը ծախսել ոչ թե սպառողական նպատակներով, օրինակ բազմոց գնել, խոհանոցը վերանորոգել կամ ճանապարհորդել, այլ այնպես անել, որ այդ գումարն ինքն իրեն շատացնի: Այսինքն, ցանկացած պահի կա երկու տարբերակ՝ ծախսել կամ ներդնել: Առաջին դեպքում գումարը վերջանում է և դուք հաճույք եք ստանում, իսկ երկրորդ դեպքում՝ գումարը շատանում է, բայց դուք հաճույք չեք ստանում: Չնայած վերջին դեպքում շատ մարդիկ նույնպես հաճույք են ստանում, քանի որ նրանց հաջողվում է «փողից փող ստեղծել»: Այստեղ կարևորը ստեղծել բառն է, ոչ թե փողը:
Այժմ եկեք հասկանանք, թե որտեղ կարելի է ներդնել Հայաստանում: Կնշեմ միայն մի քանիսը՝ արժեթղթեր, ոսկի, ինտերնետ նախագծեր և ներդրման ամենապարզ տեսակը՝ ավանդ: Վերջինը ներդրողների համար ներդրման լուրջ տեսակ չի համարվում, բայց սովորական, հայ քաղաքացու համար, դա լավ սկիզբ է: Իսկ ի՞նչ է նշանակում ներդնել վերը նշվածներում: Եթե խոսել պարզ, առաջին երկու դեպքերում դուք գնում եք ոսկի և արժեթղթեր և սպասում եք, մինչև դրանց գինը թանկանա: Դա կարող է լինել 3 ամիս, կարող են լինել տարիներ: Ինտերնետ նախագծի դեպքում դուք ձեր ունեցած գումարները ծախսում եք ծրագրավորողներ վարձելու և կայք ստեղծելու վրա այն հույսով, որ հետագայում կայքը ձեզ շատ ավելի մեծ եկամուտներ կբերի: Իսկ ավանդի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է: Դուք ձեր գումարը դնում եք բանկ և այն ավելանում է այնքան ժամանակ, մինչև ավելի հարմար բան կմտածեք:
Իսկ հիմա ամենակարևորը՝ ո՞րն է ներդրման առավելությունը: Ենթադրենք, դուք ունեք 100 000 դրամ, որն այս պահին ձեզ մահացու չափ անհրաժեշտ չէ: Անկախ նրանից, ներդնեք այդ գումարը, թե ծախսեք, երկու-երեք ամիս հետո դուք գալու եք ֆինանսական նույն վիճակին: Այսինքն, այդ ամիս, երբ այդ 100 000-ը դուք ներդնեք, դուք իհարկե ինչ-որ չափով «կնեղվեք», բայց մի քանի ամսվա ընթացքում դուք ձեր ֆինանսական կյանքը ձեզանից անկախ այնպես կկարգավորեք, որ դրա մասին չեք էլ հիշի: Այսինքն, ինչ-որ պահի, դուք կարող եք ունենալ ֆինանսական «ամուր մեջք» կամ ոչինչ՝ ֆինանսական առումով: Իսկ երբ ժամանակի ընթացքում այդ ներդրումներն աճեն, ֆինանսական առումով՝ դուք պատրաստ կլինեք անել այն, ինչ ցանկանաք:
bayc es de imaceq vor avand@ charje ete gumare qicha …qani vor amise mek tokos el chi galis,,hima 9 tokosov en talis tarekan@
Հա Աշոտ ջան, ավանդ պետքա դնես էն ժամանակ, եթե ուրիշ ներդնելու տեղ չունես ու տարիներով էտ փողը քեզ պետք չի գալու, կամ ամենաքիչը՝ 1 տարի:
Հրաչ ջան իսկ էդ ինտերնետ-ծրագրերը ստեղծելու համար մոտավորապես ինչքան գումար է անհրաժեշտ: Իսկ հնարավոր չի առանց ուրիշ մարդկանց գումար տալու սեփական ձեռքերով և ուղեղով սարքել հաջողված կայք:
Գագիկ ջան գումարը սկսած 0-ից, միջինը մոտ 300-400 հազ դրամ միջին կայքի համար: Իհարկե, հնարավոր է 0-ից ինքնուրույն սովորել, կան նման շաբլոններ, օրինակ wordpress, նաև ինտերնետում ահռելի քանակությամբ ինֆորմացիա կա, թե ինչպես 0-ից կայք ստեղծել: Ուղղակի պետք է աշխատասիրություն ունենալ և ուսումնասիրել:
Բոլոր ավանդ ներդնողներին խորհուրդ կտայի կուտակային ավանդներում ներդնել, քանի որ դուք ցանկացած պահի կարող եք ավելացնել գումար, ինչքան որ կցանկանաք և ձեր ավելացվածը կգումարվի սկզբում ներդրվածին, ու վերջում տոկոսը կհաշվարկի ընդհանուրի վրա: Դա ավելի ձեռնտու է, եթե ներկայումս ձեզ այդ գումարը պետք չէ: ՄԻ թերություն ունի այս ավանդը, երբ այն փորձում եք ժամկետից շուտ վերցնել, ապա տոկոսների վերահաշվարկ է կատարվում ըստ բանկի կանոնակարգերի:եթե հետաքրքրեց թե ինչպես է կատարվում հաշվարկը ապա http://www.conversebank.am/am/karas այստեղ սեղմեք հաշվիչի վրա, այս բանկի ավանդի օրինակով կարող եք պարզել ինչքանով կավելանա ձեր ներդրված գումարը և ինչքան կստանաք վերջում:
Գոհար ջան իմ սիրած բանկն ու իմ` մի քանի անգամ օգտված միակ ավանդատեսակը նշեցիր 🙂
Ի՞նչ մեղքս թաքցնեմ, այդ բանկում եմ աշխատում, ինքս էլ ուզում եմ “Կարաս” ավանդ ունենալ: 🙂
Շատ ուրախ եմ, որ Կոնվերսում ես Գոհար ջան 🙂