Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մետաղադրամի պատմությունը

Հեղինակ՝ gammat

Ճապոնական մեծն հրամանատարներից մեկը՝ Նոբունագան, որոշում է գրոհել հակառակորդի վրա, չնայած նրան, որ թշնամու քանակը տասն անգամ ավելի շատ էր, քան իր զորքը։ Նա վստահ էր, որ կհաղթի ճակատամարտը, բայց նրա զինվորները կասկածում էին։

Ճանապարհին նա կանգ առավ մի սրբավայրի մոտ ու իր զորքին ասաց․
— Այն բանից հետո, երբ ես այցելեմ սրբավայր, ես մետաղադրամ կնետեմ։ Եթե ընկնի մետաղադրամի այն կողմը, որտեղ արծիվ է պատկերված, ապա մենք կհաղթենք մարտը, հակառակ դեպքում` կպարտվենք։

Նոբունագան մտավ սրբավայր և աղոթեց։ Դուրս գալով` նա մետաղադրամը նետեց։ Ընկավ արծիվ։ Դա տեսնելով՝ նրա զինվորներն այնպես վստահորեն ու կատաղի մղվեցին գրոհելու, որ շատ հեշտությամբ հաղթեցին ճակատամարտը։

Հաղթանակից հետո Նոբունագայի ծառաներից մեկն ասաց նրան․
-Ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը։

-Իհարկե, — պատասխանեց Նոբունագան` ցույց տալով նրան մետաղադրամը, որի երկու կողմում էլ արծիվ էր պատկերված։ 🙂

Ահա ևս մեկ պատմություն, որը կրկին ապացուցում է, որ ճակատագիրը մեր ձեռքերում է։

Հեղինակի մասին

gammat

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»