Ճապոնական մեծն հրամանատարներից մեկը՝ Նոբունագան, որոշում է գրոհել հակառակորդի վրա, չնայած նրան, որ թշնամու քանակը տասն անգամ ավելի շատ էր, քան իր զորքը։ Նա վստահ էր, որ կհաղթի ճակատամարտը, բայց նրա զինվորները կասկածում էին։
Ճանապարհին նա կանգ առավ մի սրբավայրի մոտ ու իր զորքին ասաց․
— Այն բանից հետո, երբ ես այցելեմ սրբավայր, ես մետաղադրամ կնետեմ։ Եթե ընկնի մետաղադրամի այն կողմը, որտեղ արծիվ է պատկերված, ապա մենք կհաղթենք մարտը, հակառակ դեպքում` կպարտվենք։
Նոբունագան մտավ սրբավայր և աղոթեց։ Դուրս գալով` նա մետաղադրամը նետեց։ Ընկավ արծիվ։ Դա տեսնելով՝ նրա զինվորներն այնպես վստահորեն ու կատաղի մղվեցին գրոհելու, որ շատ հեշտությամբ հաղթեցին ճակատամարտը։
Հաղթանակից հետո Նոբունագայի ծառաներից մեկն ասաց նրան․
-Ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը։
-Իհարկե, — պատասխանեց Նոբունագան` ցույց տալով նրան մետաղադրամը, որի երկու կողմում էլ արծիվ էր պատկերված։ 🙂
Ահա ևս մեկ պատմություն, որը կրկին ապացուցում է, որ ճակատագիրը մեր ձեռքերում է։
Շնորհակալություն… Հրաշալի, մոտիվացնող հոդված է…
shat lavner apres
Հրաչ ջան շաաաաաաաատ լավն էրրրրր :-ՃՃՃՃՃՃՃ.
Հեղինակը ես չեմ, բայց մերսի Նունե ջան 🙂
Gammat ջան մերսի հոդվածի համար և բարի գալուստ Հաջողության բլոգի հեղինակների շարքերը:
Շնորհակալություն (: