Մեկ մոմը կարող է վառել հազարավոր մոմեր, դրանից նրա կյանքը չի կարճանում: Երջանկությունը չի պակասում, երբ կիսվում ես դրանով:
Առանց գործողություն միտքը ոչինչ չարժե, իսկ գործողությունը, որում միտք չկա, ընդհանրապես ոչինչ չարժե (Ժորժ Բերնանոս):
Իմաստունը ոչ թե նա է, ով շատ գիտի, այլ նա, ում գիտելիքներն օգտակար են (Էսխիլ):
Ես կյանքում շատ եմ տեսել չարը, բայց նույնիսկ դա չի փոխել իմ վերաբերմունքը բարու հանդեպ (Ալի Ապշերոնի):
Իրատես եղեք, պահանջեք անհնարինը (Չէ Գեվարա):
Մի հուսահատվեք, բայց նույնիսկ եթե հուսահատվել եք, շարունակեք հուսահատված (Էդմունդ Բյորկ):
Հստակ պատկերացրու, թե ինչ ես ուզում ասել. բառերը կգան իրենք իրենց (Կատոն):
Ոչ ոք երջանիկ չէ, եթե չի համարում իրեն երջանիկ (Մարկ Ավրելիուս):
Հասկացեք, եթե դուք ժամանակ ունեք դժգոհելու, նշանակում է` դուք ժամանակ ունեք նաև դրա հետ ինչ-որ բան անելու (Էնտոնի դե Անջելո):
Եթե դու կարողանում ես տեսնել գեղեցիկը, դա միայն այն պատճառով, որ այդ գեղեցիկը դու կրում ես քո ներսում: Աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր սեփական արտապատկերումը (Պաւոլո Կոելո):
Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Լաո Ցզի
Եթե դուք ցանկանում եք ապրել երջանիկ, ապա դուք պարտավոր եք իրերից ու մարդկանցից առավել կապվել նպատակի հետ։ Ալբերտ Էյնշտեյն