Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչի վրա ծախսել կյանքի տարիները

Երևի Ձեզ հանդիպած կլինեն դեպքեր, երբ մարդը պետք է ինչ-որ նոր բան սովորի, կամ որոշ ժամանակ ինչ-որ նոր բանով զբաղվի, որպեսզի կարողանա փոխել իր հետագա ողջ կյանքը: Բայց նա չի անում դա, քանի որ արդյունքն ավելի ուշ է երևալու: Այսինքն, գործում է հետևյալ մտածելակերպը` «եղածը թողած, ինչի՞ մասին մտածեմ»: Եվ դա հիմնականում լինում է կյանքի ավելի հասուն փուլերում, քանի որ երիտասարդ տարիքում մարդն ավելի ճկուն է նման փոփոխությունների հանդեպ: Օրինակ, ծանոթներիցս մեկը պետք է մոտ 1 տարի անգլերեն սովորի, որպեսզի հետո կարողանա աշխատել արտասահմանյան մեծ ընկերությունում, որտեղ և հնարավորություններն են ավելի մեծ և ապագան է ավելի հստակ: Բայց նա չի անում դա, որովհետև 1 տարին մեծ թիվ է: Մե՞ծ…

Եկեք հասկանանք, թե ինչի վրա է ծախսում տարիները միջին վիճակագրական մարդը: Սկզբում բոլորն էլ սովորում են դպրոցում, լավագույն դեպքում 10 տարի, հետո համալսարան, հետո մի մասը որոշ ժամանակ անգործ է մնում, մի մասն էլ սկսում է աշխատել: Ապա տարիներով մարդն աշխատում է նույն աշխատանքի վայրում, հետո միգուցե փոփոխություններ, իսկ միգուցե` ոչ: Այսինքն, մենք տասնյակ տարիներ ենք ծախսում միջին, ընդունված կյանքով ապրելու համար, բայց երբ պետք է 1 տարի ծախսել այդ կյանքը հիմնովին փոխելու համար, դա շատ է թվում: Իրականում` կարծում եմ պատճառը միայն ժամանակը չէ: Հասուն տարիքում մարդն ավելի մեծ պատասխանատվություն է զգում, թեկուզ հենց ֆինանսական առումով` իր ընտանիքի հանդեպ: Բայց ցանկացած մարդ պետք է հասկանա, որ գալիս են պահեր, երբ պետք է կարողանալ որոշում ընդունել` կարճ ժամանակով զոհաբերել ներկան, մի փոքր դժվարություններ ապրել` հանուն ավելի պայծառ ապագայի: Պետք է ճկուն լինել, կարողանալ ամբողջովին տեսնել պատկերը` Ձեր կյանքի պատկերը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

    • Ես էլ երկու տարի է ուզում եմ անգլերեն պարապեմ, չի ստացվում, այսպես կոչված, ժամանակի սղության պատճառով… Բայց Հրաչը ճիշտ է, պետք է կարողանալ զոհաբերել ներկան: Եկեք խոստովանենք, որ մեր ալարկոտությունից է գալիս ամեն բան, եթե ուզենանք, կկարողանանք ժամանակ գտնել… 🙂

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»