Երկու օրից, դեկտեմբերի 12-ին (ըստ Bloomberg-ի), Facebook-ի բաժնետոմսերը կընդգրկվեն Nasdaq-100 ֆոնդային ինդեքսում: Դրա շնորհիվ ընկերության բաժնետոմսերը կդառնան ավելի գայթակղիչ ներդրողների համար, քանի որ ինդեքսում ընդգրկվելը մեծացնում է ընկերության հանդեպ վստահությունը: Նաև որոշ ներդրողներ ներդնում են ոչ թե կոնկրետ բաժնետոմսերում, այլ ինդեքսներում: Nasdaq-100-ում Facebook-ը կզբաղեցնի հնդկական Infosys ընկերության տեղը: Ինդեքսում ընկերության ընդգրկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ Facebook-ի IPO-ի ժամանակ, երբ ընկերությունը որոշում էր, թե որ բորսայում ցուցակվել:
Nasdaq-100 ֆոնդային ինդեքսը ներառում է իր մեջ ամենամեծ կապիտալիզացիայով 100 ոչ ֆինանսական կազմակերպություններ, որոնց բաժնետոմսերը շրջանառվում են Nasdaq ֆոնդային բորսայում: Դրանում ընդգրկված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Apple, Amazon, Cisco System, Dell, Google, Intel, Microsoft, Oracle, Research In Motion, Yahoo և այլն: Ինդեքսում ընդգրկված ընկերությունների ամբողջական ցանկը կարող եք դիտել այստեղ:
Hrach jan Nasdaq-um kam mnacats indexnerum endgerkvelu hamar, enkerutan kapitalizaciayi mvazaguyn chape inchqan petq e lini?
Գագիկ ջան ինդեքսներ շատ կան ու յուրաքանչյուրի համար պայմանները տարբեր են: Կոնկրետ Nasdaq-100-ում կարծեմ նվազագույն կապիտալիզացիայի սահման չկա, ուղղակի պետք է լինի 100 խոշորագույն կապիտալիզացիայով ընկերություններից մեկը (ոչ ֆինանսական)
Հա,այսինքն ունենա լավ համբավ և լինի ճանաչված? օր.` Apple
Ավելի շուտ ամենաթանկ 100-ի մեջ լինի Գագիկ ջան:
պարզա Հրաչ ջան 😉