Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության պատմություններ

Instagram-ի հաջողության կարճ պատմությունը

2012թ-ի ապրիլին Facebook սոցիալական ցանցը հայտարարեց, որ պատրաստվում է ձեռք բերել Instagram մոբայլ ֆոտո-ծառայությունը: Հայտարարվեց նաև գործարքի գինը` 1 միլիարդ դոլար: Չնայած արդյունքում այն վաճառվեց 715 միլիոնով, բայց այդ պահին ընդամենը 1,5 տարի գործող նախագծի համար դա հսկայական հաջողություն էր:

Instagram-ի պատմությունը հերթական պատմությունն է Սթենֆորդի մի ուսանողի մասին, ով չէր կարողանում «տեղը հանգիստ նստել» 🙂 Քեվին Սիստրոն, համալսարանն ավարտելուց հետո, աշխատում էր Google ընկերությունում` որպես մարքեթոլոգ: Բայց ինչպես իր շատ հասակակիցները, ոգևորված Սթենֆորդի նախկին ուսանողների մեծ հաջողություններով, նույնպես հետաքրքրվում էր տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ և երազում էր սեփական նախագծի մասին:

Քեվինը սկսում է ուսումնասիրել ծրագրավորում և հասնելով ինչ-որ մակարդակի` որոշում է գրել մի խաղ, որն իր էությամբ նման էր Mafia Wars խաղի և Foursquare սոցիալական ցանցի խառնուրդին: Խաղի անունը նա որոշում է դնել Burbn: Ոգևորված իր գաղափարով` Քեվինը սկսում է ներդրողներ փնտրել, հասկանալով, որ միայնակ «գլուխ չի հանի»: Ներկայացնելով իր գաղափարը ներդրողներին` նա ստանում է առաջին ֆինանսավորումը` 500 հազար դոլար: Նա թողնում է աշխատանքը Google-ում, որպես գործընկեր վերցնում է իր լավագույն ընկերոջը` Մայք Քրիգերին, և ընկերները սկսում էն իրենց աշխատանքը Burbn-ի հաջորդ տարբերակի վրա: Խաղը նրանք որոշում են գործարկել iPhone-ի վրա, սակայն թույլտվություն չեն ստանում, քանի որ այն որակվում է որպես «ծանրաբեռնված ինտերֆեյսով»:

Ընկերները սկսում են պարզեցնել խաղը, կատարում են մի շարք կրճատումներ, և ինչ-որ պահի հասկանում են, որ խաղից մնացել է ընդամենը ծրագիր ֆոտո նկարելու, նկարները խմբագրելու, տարածելու և մեկնաբանելու համար: Դա նրանց սկզբնական գաղափարը չէր, բայց գաղափարն այնուամենայնիվ լավն էր: Եվ քանի որ խաղը փոխվում էր ֆոտո-ծառայության, որոշում են փոխել նաև անունը` Instagram: Իսկ թե ինչ է լինում դրանից հետո, արդեն հասկացաք` կարդալով առաջին պարբերությունը 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Առաջարկում եմ ՀՀ-ում ունենալ Kickstarter -ի նման կառույց, որը կֆինանսավորի մեր տաղանդավոր երիտասարդների մտահղացումները: Այդ դեպքում, համոզված եմ, մենք բոլորս կհպարտանանք հայ “Քեվին Սիստրոն”-ներով, իսկ նրանք բարձր կպահեն հայի անունը աշխարհում:)

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»