Այս պարկանման բազմոցները փաստորեն ԱՄՆ-ում կոչվում են bean bag: Ուզում եմ ներկայացնել դրանց ստեղծման պատմությունը:
1995 թվականի ամառային մի օր 18-ամյա Շոն Նելսոնը բազմոցին պառկած հեռուստացույց էր դիտում, երբ հասկացավ, որ ավելի հարմար կլիներ, եթե բազմոցի փոխարեն լիներ փափուկ պարունակությամբ լցված պարկանման ինչ-որ բան: Որոշեց գաղափարն իրականացնել: Գտավ համապատասխան կտոր և երեք շաբաթ լցնում էր այն ինչով պատահի՝ միայն թե դա լիներ փափուկ: «Պարկ» բազմոցը ստացվեց շատ հարմար: Սկզբում Շոնը ցույց տվեց «գլուխգործոցը» ընկերներին, ապա անցավ հարևաններին, հետո սկսեց որոշ փոքրիկ պատվերներ ստանալ և այդպես անցավ 3 տարի՝ մինչև Շոնը որոշեց վերածել պարկանման բազմոցները լիարժեք բիզնեսի: 1998թ-ին նա գրանցեց LoveSac ընկերությունը:
Առաջին «պարկ»-երը Շոնը կարում էր տանը՝ մայրիկի կարի մեքենայով՝ մինչև այն չփչացավ: Այնուհետև աշխատանքը կատարվում էր ձեռքով և շատ ծանր էր, ուստի Շոնը որոշեց ներգրավել գործընկերներ և հենց տան տարածքում կահավորեց փոքրիկ արհեստանոց: Անցավ ևս մեկ տարի: Շոնը դարձավ Գովազդային Ինստիտուտի անդամ և մի օր հնարավորություն ստացավ թռչել Չիկագո՝ առևտրային ցուցահանդեսին մասնակցելու, որտեղ որոշեց ներկայացնել իր «պարկ» բազմոցը: Եվ որքան մեծ էր ուրախությունը, երբ խոշոր առևտրային կազմակերպություններից մեկը հավանեց LoveSac-ի արտադրանքը, զանգահարեց ընկերության գրասենյակ (որը Շոնի բջջայինն էր) և 12 000 բազմոց պատվիրեց:
Շոնն այդքան բազմոց կարելու կտոր չուներ: Նա մեկնեց հարևան քաղաքի խանութներից մեկը, որպեսզի համապատասխան կտոր ընտրի: Բայց դրա գինը շատ թանկ էր և չէր արդարացնում ծախսերը: Սակայն վաճառողը հավաստիացրեց, որ իրենք հատուկ պայմանավորվածություն ունեն չինական գործարանի հետ և ավելի էժան գնով նա կտոր չի գտնի: Հեռանալիս Շոնի աչքով ընկավ կտորի մի արկղ, որի վրա չինարեն էր գրված: Քանի որ Շոնը շատ լավ գիտեր չինարեն, նա ամեն ինչ հասկացավ և մի քանի օր անց արդեն Շանհայում էր: Այնտեղ նա պատվիրեց կտորը և քանի դեռ այն պատրաստ և կտրատված չէր, վերադարձավ տուն և սկսեց գործընկերների հետ «ավելի լուրջ» արհեստանոց կահավորել՝ ձեռք բերելով համապատասխան սարքավորումներ: Երբ Չինաստանից ժամանեց նաև կտորը, օրեկան 19 ժամ ընկերները քրտնաջան աշխատում էին, կարում, լցնում կտորը կահույքի փրփուրով և 5 շաբաթ անց 12 000 բազմոցները պատրաստ էին: Շոնի ընկերությունը վաստակեց մոտ կես միլիոն դոլար:
Անցավ որոշ ժամանակ և եկավ մի պահ, երբ չկար ոչ պատվիրատու, ոչ փող: Շոնի զարմիկը խորհուրդ տվեց նրան բազմոցները վաճառել խանութներում: Երկար ժամանակ ոչ մի խանութ չէր համաձայնվում վաճառել նման «անհասկանալի» ապրանք, մինչև խոշոր առևտրային կենտրոններից մեկը որոշեց մի ամբողջ սրահ տրամադրել դրանց վաճառքի համար: Դա 2001 թվականն էր: Հենց առաջին օրվանից վաճառքները թափ ստացան: Շոնն անընդհատ ֆրանչայզի առաջարկներ էր ստանում երկրի տարբեր ծայրերից: Պարկանման բազմոցները սկսեցին հայտնվել հեռուստատեսային շոուներում, ֆիլմերում, աստղերի բնակարաններում և առանց ավանդական գովազդի օգնության՝ դրանք ընդունվեցին մարդկանց կողմից: Այսօր գործում են LoveSac-ի տասնյակ խանութներ, ընկերությունն ունի 100-ից ավելի աշխատողներ և աշխատում է տարեկան մոտ 50 միլիոն դոլար:
Այս բազմոցներն արդեն 18 տարեկան են…
Շնորհակալություն Հրաչ ջան
Քեզ էլ 🙂
Շատ հետաքրքիր էր Հրաչ ջան:Շնորհակալ եմ…
Խնդրեմ Վարդան ջան 🙂
Shat lav patmutyun er,Im tnndyan taretvi het kapvats….Shnorhakalutyun hodvatsi hamar Hrach jan 😉
Խնդրեմ Գագո ջան:
կներեք, իսկ կարող եք ասել, Երեվանում որտեղ կարելի է գնել, արդեն մի քանի օր է ման եմ գալիս ու չեմ գտնում, Շնորհակալություն
Հովհաննես ջան անձամբ ես մեր խանութներում չեմ հանդիպել: