Բիզնես և ֆինանսներ

Ղեկավար լինելու հետ մեկտեղ եղեք ենթակա

Հեղինակ Davit

Տարիներ առաջ, երբ սկսեցի կյանքի կոչել իմ բիզնես գաղափարը, պարզվեց, որ տվյալ գործում ինձ անհրաժեշտ է գտնել բիզնես գործընկեր, քանի որ ցանկացած գործում, հատկապես սկսնակ բիզնեսում, գործընկերներն անհրաժեշտ են: Երկար ժամանակ չէր ստացվում գտնել այդպիսի մարդ, քանի որ շուկան վաղուց զբաղեցրել էին այդ գործի մեջ փորձառու գործարարները և իմ ծրագրերին վերաբերվում էին թերահավատորեն: Երկար ժամանակ փնտրելուց հետո, վերջապես (իհարկե ծանոթի միջոցով) գտա այնպիսի մարդ, ով համաձայնվեց համագործակցել (ի դեպ նա շուկայի առաջատարներից է և իր գործում երկրի ամենահմուտ գործարարներից մեկը): Մի խոսքով` ես պետք է այցելեի այդ մարդու հիմնարկ և ծանոթանայի պայմաններին:

Ճշտելով հիմնարկի հասցեն՝ շտապեցի այնտեղ: Ստացածս տպավորություններն ավելի քան լավն էին. հիմնարկը բոլոր տեսակետներից անթերի էր՝ կարգապահ անվտանգություն, հսկայական տարածք, գրագետ աշխատակիցներ, արդիական սարքավորումներ, մի խոսքով` ամեն ինչից զգացվում էր, որ տվյալ կազմակերպությունը ղեկավարում է շատ խելացի և հմուտ անձնավորություն: Անվտանգությունն ինձ ուղեկցեց տնօրենի աշխատասենյակ, սակայն այնտեղ տեղեկացրեցին, որ տնօրենը գտնվում է պահեստում և ինձ ցույց տվեցին ճանապարհը: Պահեստում կային բազմաթիվ աշխատակիցներ, որոնցից ամեն մեկը զբաղված էր իր գործով և ոչնչով չէր տարբերվում մյուսներից: Բանվորներից խնդրեցի ասել, թե որտեղ է տնօրենը, որից հետո առաջ եկավ բանվորական հագուստով մի աշխատակից և որքան մեծ էր զարմանքս, երբ պարզվեց, որ նա է տնօրենը: Մի պահ աչքերիս չհավատացի, քանի որ ըստ ավանդույթի` տնօրենն իր հագուստով պետք է տարբերվի շարքային աշխատակիցներից և ամենակարևորը՝ չպետք է զբաղվի ֆիզիկական աշխատանքով:

Իրականում այդպես չէ: Խելացի գործարարը երբեք չի խուսափում տարբեր աշխատանքներից. դա նրան հնարավորություն է տալիս պատկերացնել իր գործի դժվարությունները և անձնապես հսկել աշխատանքների ընթացքը: Բացի այդ նա սրտացավորեն է վերաբերվում իր սեփականությանը՝ անկախ մեծությունից` չզլանալով հաճախակի ստուգել այն: Լինելով շատ հեռատես անձնավորություն՝ նա օգտագործում է հանճարեղ զորավարներ Մակեդոնացու, Սուվորովի, Պետրոս Մեծի կառավարման մեթոդը, այսինքն «լինել հասարակ և առաջինը նետվել մարտի մեջ»՝ այդպիսով մեծ հարգանք վայելելով իր ենթակաների շրջանում և ավելի հեշտ ղեկավարելով մարդկանց: Իսկ բիզնեսը նման է պատերազմի: Այդ է պատճառը, որ այստեղ նույնպես կարելի է օգտագործել ռազմական մարտավարական հնարքներ: Ցանկացած հաջողակ գործարար ունի իր սեփական գործելաոճը, բայց դրանք բոլորն էլ խելացի են և արդյունավետ:

Հեղինակի մասին

Davit

5 մեկնաբանություն

      • Կարծում եմ հոդվածը շատ տեղին էր:Ինքս էլ առնչվել եմ նման խնդրի հետ, երբ “ղեկավարս” անտեղյակ լինելով, թե ինչ բարդ ու պատասխանատու գործով եմ զբաղված, անընդհատ շտապեցնում էր,միաժամանակ տալով հավելյալ հանձնարարություններ:Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե գոնե մի անգամ փորձեր կատարել իմ աշխատանքը, կամ գոնե կողքից նայեր աշխատանքիս ընթացքին:Վերջում ես կամավոր հեռացա 🙂

        • Ճիշտ ես Գոհար ջան ես իմ փորձից գիտեմ որ այն ղեկավարները ովքեր ծանոթ են իրենց գործի մանրուքներին հազվադեպ են սխալվում բացի այդ նրանք գիտեն տրված հանձնարարության արժեքը և նրանց հնարավոր չե խաբել

  • Հետաքրքիր էր: Նամանավանդ շատ հավանեցի բիզնեսի և պատերազմի համեմատությունը, իրոք որ բազմաթիվ հնարքներ աշխատում են ինչպես ռազմի այնպես էլ բիզնեսի դաշտում: Եթե թեման հետաքրքիր է խորհուրդ կտամ ծանոթանալ Սուն Ցզիի “Պատերազմի արվեստ” գրքի հետ: Գրքում տրված են բազմաթիվ ստրատեգիական լուծումներ որոնք ինչպես նշեցի կարելի օգտագործել նաև առօրյա կյանքում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»