Եթե դուք ստեղծում եք ստարտափ, ապա ինչ-որ պահի ձեզ անհրաժեշտ է լինելու ֆինանսավորում: Սովորաբար ֆինանսավորման ամենահարմար տարբերակը վենչուրային ֆոնդերն ու «բիզնես-հրեշտակներն» են: Նրանք կան և նրանք պատրաստ են ֆինանսավորել, սակայն կան մի շարք հարցեր, որոնք դուք պետք է ձեզ տաք մինչև նրանց հետ հանդիպելը, քանի որ ամենայն հավանականությամբ` այդ նույն հարցերը նրանք կտան ձեզ և դուք պետք է պատրաստ լինեք: Այդ հարցերն ընդհանուր առմամբ տրամաբանական են. չէ՞ որ ներդրողները մեծ ռիսկի են դիմում տալով մեծ գումարներ «անծանոթ» մարդկանց: Հետևաբար նրանք պետք է գոնե ինչ-որ չափով վստահ լինեն, որ իրենց գումարները չեն կորչի: Իսկ այդ վստահությունը կախված է ձեր գաղափարից, թիմից և ձեզ հետ զրույցներից ու հանդիպումներից:
Առանց երկար խոսելու, միանգամից անցնեմ հարցերին:
Ի՞նչ եք Դուք պատրաստվում ստեղծել
Այստեղ պետք է կարճ և հասկանալի ներկայացնել ձեր գաղափարը: Ավելի շուտ այն պրոդուկտը, որը դրա արդյունքում ստեղծվելու է, քանի որ ներդրողների համար դա բիզնես է, որի համար կարևորը վերջնական պրոդուկտն է:
Ամենատպավորիչ բանը, որ Դուք ձեր կյանքում արել կամ հասել եք
Ներդրողների համար շատ կարևոր է թիմը: Այդ պատճառով նրանք հաճախ տալիս են հարցեր, որոնցով փորձում են հասկանալ, թե ովքեր են հիմնադիրները: Նրանց համար կարևոր է հիմնադիրների երևակայությունը, աշխատասիրությունը, նպատակներին հասնելու ունակությունը և այլն: Նրանք պետք է վստահ լինեն, որ եթե դուք սկսեք նախագիծը, ապա կիսատ չեք թողնի և կտանեք մինչև վերջ:
Ինչո՞ւ եք Դուք կարծում, որ Ձեր գաղափարը կաշխատի: Ինչո՞ւ եք համոզված, որ մարդկանց պետք է այն, ինչ Դուք ստեղծում եք
Իրականում շատ ներդրողներ ուզում են տեսնել ինչ-որ թվեր, վերլուծություններ կամ հետազոտության արդյունքներ, որոնք կբացատրեն, թե ինչու են մարդիկ օգտվելու ձեր գաղափարից: «Սա շատ լավ գաղափար է, որը նախկինում ոչ ոք չի արել» պատասխանը բավարար չէ:
Ի՞նչ նոր բան կա նրանում, ինչը Դուք պատրաստվում եք ստեղծել: Ինչի՞ց են մարդիկ «զրկված եղել» մինչ այժմ, քանի որ դա չի եղել
Ներդրողների համար կարևոր է իմանալ այն «նորությունը», որը դուք պատրաստվում եք շուկա մտցնել: Նրանք ուզում են հասկանալ, թե ինչի շնորհիվ եք դուք մրցակցելու մրցակիցների հետ:
Ունե՞ք արդյոք մրցակիցներ և ովքեր կարող են դառնալ Ձեր մրցակիցները: Ումի՞ց եք Դուք ամենից շատ վախենում
Միայն լավ գաղափարն ու թիմը բավարար չեն, եթե ինչ-որ պահի մրցակիցները ձեզ «կուլ են տալու»: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին է մրցակցությունը այն շուկայում, ուր դուք պատրաստվում եք մտնել:
Ի՞նչ եք Դուք հասկանում Ձեր բիզնեսից, որ չեն հասկանում մյուսները
Ինչպես ասեցի, ներդրողների համար այս ամենը ընդամենը բիզնես է: Եվ նրանք պետք է հասկանան, թե ինչ եք դուք հասկանում այդ բիզնեսից:
Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում գումար աշխատել: Որքա՞ն եք Դուք պատրաստվում աշխատել (կոպիտ գնահատական)
Քանի որ բիզնեսի վերջնական նպատակը գումար աշխատելն է, ապա պետք է հստակ հասկանալ, թե ինչպես է ձեր գաղափարի իրականացումը գումար բերելու: Հնարավորության դեպքում պետք է կոպիտ գնահատել, թե որքան գումար է այն բերելու: Ներդրողները ուզում են հասկանալ, թե երբ են հետ բերելու իրենց ներդրումները և երբ են շահույթ ստանալու:
Առայժմ այսքանը: Իրականում դեռ կան շատ հարցեր, որոնց պետք է պատասխանել մինչև ներդրողների հետ հանդիպելը, բայց դրանց մասին արդեն հաջորդ հոդվածներում:
Բարի լույս, անգլերենից թարգմանաբարր նշանակում է ոիսկային սկիզբ, մտահղացում: Այն կապված է մեծ ռիսկերի հետ, և եթե ընկերությունը չի կարողանում իր նպատակին հասնել , ապա վենչուրային ներդրողը կորցնում է իր ներդրած գումարը:
Նախկին ստարտափի մասին հոդվածում տրված լինքում այս բոլոր հարցերի մասին գրված էր 🙂
Մերսի Մարիամ ջան 🙂
Շատ լավ հոդված էր Հրաչ ջան,,,,Շնորհակալություն այսպիսի թեմաներին անդրադառնալու համար 😉
Խնդրեմ Գագո ջան
Հրաչ ջան շատ ճիշտ եր ասված ես մի անգամ անցել եմ տենց քննություն ու մի բան լավ եմ զգացել ներդրողներին համոզելուց առաջ պետք է բավարար գիտելիք և փորձ կուտակել
Սրանք հարցեր են, որորց պատասխանները մենք ամենաքիչը ինտուիտիվ զգում ենք: Անպայման վերարտադրեք բարձրաձայն այս բոլոր հարցերի պատասխանները և համոզված եղեք, որ կկարողանաք ամբողջական ինֆո տալ դիմացինին: Իսկ Հրաչին մնում է միայն շնորհակալություն հայտնել ))
Քեզ էլ Ալբերտ ջան 🙂
Շնորհակալություն հոդվածի համար, իրոք բոլոր կետերի շուրջ պետք է մտածել, մինչև ստարտափ սկսելը