Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Ստարտափ. հարցեր, որոնք պետք է տալ մինչև ներդրողների հետ հանդիպելը

Եթե դուք ստեղծում եք ստարտափ, ապա ինչ-որ պահի ձեզ անհրաժեշտ է լինելու ֆինանսավորում: Սովորաբար ֆինանսավորման ամենահարմար տարբերակը վենչուրային ֆոնդերն ու «բիզնես-հրեշտակներն» են: Նրանք կան և նրանք պատրաստ են ֆինանսավորել, սակայն կան մի շարք հարցեր, որոնք դուք պետք է ձեզ տաք մինչև նրանց հետ հանդիպելը, քանի որ ամենայն հավանականությամբ` այդ նույն հարցերը նրանք կտան ձեզ և դուք պետք է պատրաստ լինեք: Այդ հարցերն ընդհանուր առմամբ տրամաբանական են. չէ՞ որ ներդրողները մեծ ռիսկի են դիմում տալով մեծ գումարներ «անծանոթ» մարդկանց: Հետևաբար նրանք պետք է գոնե ինչ-որ չափով վստահ լինեն, որ իրենց գումարները չեն կորչի: Իսկ այդ վստահությունը կախված է ձեր գաղափարից, թիմից և ձեզ հետ զրույցներից ու հանդիպումներից:

Առանց երկար խոսելու, միանգամից անցնեմ հարցերին:

Ի՞նչ եք Դուք պատրաստվում ստեղծել

Այստեղ պետք է կարճ և հասկանալի ներկայացնել ձեր գաղափարը: Ավելի շուտ այն պրոդուկտը, որը դրա արդյունքում ստեղծվելու է, քանի որ ներդրողների համար դա բիզնես է, որի համար կարևորը վերջնական պրոդուկտն է:

Ամենատպավորիչ բանը, որ Դուք ձեր կյանքում արել կամ հասել եք

Ներդրողների համար շատ կարևոր է թիմը: Այդ պատճառով նրանք հաճախ տալիս են հարցեր, որոնցով փորձում են հասկանալ, թե ովքեր են հիմնադիրները: Նրանց համար կարևոր է հիմնադիրների երևակայությունը, աշխատասիրությունը, նպատակներին հասնելու ունակությունը և այլն: Նրանք պետք է վստահ լինեն, որ եթե դուք սկսեք նախագիծը, ապա կիսատ չեք թողնի և կտանեք մինչև վերջ:

Ինչո՞ւ եք Դուք կարծում, որ Ձեր գաղափարը կաշխատի: Ինչո՞ւ եք համոզված, որ մարդկանց պետք է այն, ինչ Դուք ստեղծում եք

Իրականում շատ ներդրողներ ուզում են տեսնել ինչ-որ թվեր, վերլուծություններ կամ հետազոտության արդյունքներ, որոնք կբացատրեն, թե ինչու են մարդիկ օգտվելու ձեր գաղափարից: «Սա շատ լավ գաղափար է, որը նախկինում ոչ ոք չի արել» պատասխանը բավարար չէ:

Ի՞նչ նոր բան կա նրանում, ինչը Դուք պատրաստվում եք ստեղծել: Ինչի՞ց են մարդիկ «զրկված եղել» մինչ այժմ, քանի որ դա չի եղել

Ներդրողների համար կարևոր է իմանալ այն «նորությունը», որը դուք պատրաստվում եք շուկա մտցնել: Նրանք ուզում են հասկանալ, թե ինչի շնորհիվ եք դուք մրցակցելու մրցակիցների հետ:

Ունե՞ք արդյոք մրցակիցներ և ովքեր կարող են դառնալ Ձեր մրցակիցները: Ումի՞ց եք Դուք ամենից շատ վախենում

Միայն լավ գաղափարն ու թիմը բավարար չեն, եթե ինչ-որ պահի մրցակիցները ձեզ «կուլ են տալու»: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին է մրցակցությունը այն շուկայում, ուր դուք պատրաստվում եք մտնել:

Ի՞նչ եք Դուք հասկանում Ձեր բիզնեսից, որ չեն հասկանում մյուսները

Ինչպես ասեցի, ներդրողների համար այս ամենը ընդամենը բիզնես է: Եվ նրանք պետք է հասկանան, թե ինչ եք դուք հասկանում այդ բիզնեսից:

Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում գումար աշխատել: Որքա՞ն եք Դուք պատրաստվում աշխատել (կոպիտ գնահատական)

Քանի որ բիզնեսի վերջնական նպատակը գումար աշխատելն է, ապա պետք է հստակ հասկանալ, թե ինչպես է ձեր գաղափարի իրականացումը գումար բերելու: Հնարավորության դեպքում պետք է կոպիտ գնահատել, թե որքան գումար է այն բերելու: Ներդրողները ուզում են հասկանալ, թե երբ են հետ բերելու իրենց ներդրումները և երբ են շահույթ ստանալու:

Առայժմ այսքանը: Իրականում դեռ կան շատ հարցեր, որոնց պետք է պատասխանել մինչև ներդրողների հետ հանդիպելը, բայց դրանց մասին արդեն հաջորդ հոդվածներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Բարի լույս, անգլերենից թարգմանաբարր նշանակում է ոիսկային սկիզբ, մտահղացում: Այն կապված է մեծ ռիսկերի հետ, և եթե ընկերությունը չի կարողանում իր նպատակին հասնել , ապա վենչուրային ներդրողը կորցնում է իր ներդրած գումարը:
    Նախկին ստարտափի մասին հոդվածում տրված լինքում այս բոլոր հարցերի մասին գրված էր 🙂

  • Շատ լավ հոդված էր Հրաչ ջան,,,,Շնորհակալություն այսպիսի թեմաներին անդրադառնալու համար 😉

  • Հրաչ ջան շատ ճիշտ եր ասված ես մի անգամ անցել եմ տենց քննություն ու մի բան լավ եմ զգացել ներդրողներին համոզելուց առաջ պետք է բավարար գիտելիք և փորձ կուտակել

  • Սրանք հարցեր են, որորց պատասխանները մենք ամենաքիչը ինտուիտիվ զգում ենք: Անպայման վերարտադրեք բարձրաձայն այս բոլոր հարցերի պատասխանները և համոզված եղեք, որ կկարողանաք ամբողջական ինֆո տալ դիմացինին: Իսկ Հրաչին մնում է միայն շնորհակալություն հայտնել ))

  • Շնորհակալություն հոդվածի համար, իրոք բոլոր կետերի շուրջ պետք է մտածել, մինչև ստարտափ սկսելը

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»