Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Բիզնես աքսելերատորները՝ MBA կրթությանն այլընտրանք

Այսօր ուզում եմ խոսել ևս 2 բիզնես աքսելերատորների մասին: Y Combinator-ին, կարծում եմ, արդեն ծանոթ եք, ժամանակն է շարժվելու առաջ: Հիշեք նաև այս անունները՝ Techstars և Seedcamp: Techstars-ը համարվում է ԱՄՆ լավագույն բիզնես աքսելերատորներից մեկը, եթե ոչ լավագույնը: 2012թ-ի ապրիլին Forbes-ը հրապարակեց բիզնես ինկուբատորների և աքսելերատորների Top ցանկը: Դրանում Techstars-ը զբաղեցնում էր 2-րդ տեղը՝ զիջելով միայն Y Combinator-ին: Իսկ Seedcamp-ը Եվրոպայի խոշորագույն բիզնես աքսելերատորն է, որը սկսել է մրցակցել մյուս երկուսի հետ: Y Combinator-ի պես՝ այս երկուսը նույնպես հնարավորություն են տալիս ստարտափներին վերածվել մի քանի հոգանոց թիմից բազմամիլիոնանոց ընկերությունների: Ընդհանրապես, բիզնես աքսելերատորները համարվում են MBA կրթությանն այլընտրանք, քանի որ այն ժամանակը, որը մասնակիցներն անցկացնում են ակտիվ հանդիպումների, սեմինարների և իրական աշխատանքի մեջ, իրոք մեծ ազդեցություն են թողնում: Techstars-ի և Seedcamp-ի մասին առանձին հոդվածներով անպայման կգրեմ՝ նշելով, թե ովքեր կարող են դրանց դիմել, երբ, որտեղ և այլն, իսկ այս պահին պարզապես ցանկանում էի ընդհանուր տեղեկացնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»