Ստարտափ

Նա ստեղծեց ռուսական Groupon-ը և աշխատեց միլիոններ

Այս հոդվածը, կարծում եմ, կարող է ոգևորել շատ երիտասարդների: Սա պատմություն է մի ռուս աղջկա մասին, ով 25 տարեկանում արդեն մի քանի հաջողակ ընկերությունների հիմնադիր էր և ուներ սեփական ներդրումային ֆոնդը: Ելենա Մասլովան իր առաջին ստարտափը ստեղծում է 22 տարեկանում: Այն կոչվում էր «Smart Книга» և վաճառում էր բիզնես գրքերի կրճատ տարբերակները կորպորատիվ հաճախորդներին: Ընկերությունն աշխատում էր ամսեկան մի քանի հազար դոլար (իմիջիայլոց, հենց այս ժամանակ էլ Ելենան ծանոթանում է Բիլլ Գեյթսի հետ): Սակայն, նույնիսկ մինչ այդ ստարտափը ստեղծելը, երբ Ելենան դեռ սովորում էր տնտեսագիտական բարձրագույն դպրոցում, իր ընկերների հետ միասին նա կազմակերպում էր երեկույթներ ուսանողների համար, որտեղ էլ աշխատում է իր առաջին 100 դոլարը: Այսինքն, բիզնես մտածելակերպն այս աղջկա մեջ դեռ վաղուց կար:

Գործընկերոջ հետ միասին՝ 2008թ-ին Ելենան ստեղծում է AddVenture ներդրումային ֆոնդը, որը ֆինանսավորում էր IT ոլորտի նախագծեր: AddVenture-ից են դուրս գալիս ռուսական մի քանի հաջողված նախագծեր, որոնցից է օրինակ altergeo-ն: Սակայն Ելենայի գլխավոր գլուխգործոցը darberry.ru-ն էր` ամերիկյան Groupon-ի ռուսական տարբերակը: Կայքը ստեղծվում է ընդամենը մի քանի շաբաթում, իսկ մի քանի ամիս անց այն ձեռք է բերվում Groupon-ի կողմից: Գործարքի ճշգրիտ գինը հայտնի չէ, սակայն խոսքը գնում է ութանիշ թվի մասին, այսինքն ոչ պակաս, քան 10 միլիոն դոլարը: Այժմ Ելենան հանդիսանում է նաև AddVenture-ից դուրս եկած Pixonic ընկերության տնօրենը: Ընկերությունը զբաղվում է սոցիալական խաղերի ստեղծմամբ և ունի տարեկան հարյուր հազարավոր դոլարների շրջանառություն:

Եվ այս ամենը, համոզված եմ, որ վերջը չէ: Եթե մարդու մեջ կա գործարարի և ստեղծելու եռանդը, ապա դեռ շատ նախագծեր կհայտնվեն նրա անվան տակ: Դիտեք նաև հարցազրույցը Ելենա Մասլովայի հետ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»