Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Ինտերնետ նախագծեր, որոնք կարող են հաջողել

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել ինտերնետ նախագծերի ցանկ, որոնք ընտրվել են 500 startups բիզնես աքսելերատորի կողմից անցյալ տարվա նոյեմբերին: Այս 33 նախագծերը ընտրվել են 500-ից՝ մասնակցելու համար 500 startups-ի ծրագրին: Անկախ նրանից, թե այս նախագծերից որոնք հաջողության կհասնեն, իսկ որոնք ոչ, ծանոթանալով ցանկին՝ դուք մոտավորապես կարող եք հասկանալ, թե ինչ տիպի նախագծեր են հետաքրքրում ներդրողներին: Եվս մեկ անգամ հիշեցնեմ միայն, որ 500 startups-ը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային նախագծերին և այս 33 նախագծերից կեսից ավելին հենց այդպիսին են (այսինքն՝ ոչ ԱՄՆ-ից): Կան մասնակիցներ Արգենտինայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Դանիայից, Հնդկաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Լատվիայից և Էստոնիայից: Եվ այսպես, անցնեմ ցանկին:

BabyList – Pinterest-ի սկզբունքով աշխատող սոցիալական ցանց երիտասարդ ծնողների համար
Chewse – ծառայություն, որը թույլ է տալիս պատվիրել չինական սնունդ
Cinemacraft – ինտերակտիվ տեսանյութերի և վիդեո դասերի հավաքածու
Club W – օգնում է գինի ընտրել
CompStak – նախատեսված է այնպիսի առևտրային տեղեկություններ հավաքելու համար, որոնք դժվար է գտնել, կազմել կամ ժամանակավորապես հասանելի չեն
Cubie – ընկերների հետ նկարներով փոխանակվելու համար նախատեսված անվճար ցանց
Cuponomia – բրազիլիական պորտալ, որտեղ հնարավոր է որոնել և կիսվել օնլայն կտրոններով
Curious Hat – ճանաչողական գործիքներ հետաքրքրաշարժ երեխաների համար
Dealflicks – առաջարկում է ֆիլմերի տոմսեր 60% զեղչով
Everbill – հեշտացնում է հաշիվներ կազմելու գործընթացը
Femeninas – կանանց համար նախատեսված պորտալ գեղեցկության և նորաձևության թեմայով
GazeMetrix – օգնում է բրենդներին նկարների և տեսանյութերի օգնությամբ գնահատել ընկերության վիզուալ ընկալումը
Hunie – համայնք, որտեղ դիզայներները կարող են ստանալ ազնիվ և «օգտակար» քննադատություն
Iconfinder – որոնում փոքրիկ պատկերիկների (иконка) աշխարհում
iDreamBooks – վարկանիշ գրքերի համար
Instamojo – հնարավորություն է տալիս վաճառել ձեր IT-հայտնագործությունը
Kickfolio – օգնում է բրենդներին առաջխաղացնել iPhone ծրագրերը
LaunchGram – հավաքում է նորություններ ֆիլմերի, էլեկտրոնիկայի, խաղերի և մեքենաների մասին, որոնք նոր պետք է դուրս գան
Markerly – ավելացնում է էջադիտումների քանակը՝ օգտագործելով բովանդակությունը սոցիալական ցանցերում տեղադրելու նոր տեխնոլոգիաները
Pick1 – ապահովում է թիրախայնությունը՝ օգտագործելով շուկայի ավտոմատ չափագրումը
Privy – ավտոմատացված գովազդային համակարգ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրել բյուջեն և գովազդը
Qual Canal – հավաքում է սոցիալական միջավայրում հեռուստաշոուների մասին զրույցները, որի նպատակն է հեշտացնել մարքեթոլոգների աշխատանքը
Repairy – հեշտացնում է կապը դիլերների և վերանորոգման ոլորտի կազմակերպությունների միջև
SupplyHog – փնտրում է լավագույն տարբերակները շինանյութերի աշխարհում
Tealet – միավորում է թեյի սիրահարներին
TouristEye – ծրագիր-պլանավորող ճանապարհորդների համար
TradeBriefs – օգնում է հնդիկ մասնագետներին աշխատանքի հարցում
Traity – գնահատում է մարդու համբավը՝ մարդկանց միջև շփումը բարելավելու նպատակով
Translate Abroad – օգտագործում է հեռախոսի տեսախցիկը՝ տեքստն արագ թարգմանելու համար
UniPay – բրազիլիական մոբայլ վճարային համակարգ
WalletKit – SaaS-հարթակ մոբայլ-դրամապանակ ստեղծելու և ղեկավարելու համար
Wideo – օնլայն հարթակ, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ ստեղծել, արագ խմբագրել և կիսվել անիմացիոն տեսանյութերով
WhoAPI – տրամադրում է անհրաժեշտ թեմայով տեղեկատվություն

Ծանոթանալով այս բոլոր կայքերին և նրանց թեմատիկային, անձամբ ինձ մոտ կարծիք ձևավորվեց, որ այժմ ուշադրության են արժանանում նաև մեծ շուկայով երկրները՝ Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Չինաստան և այլն, իսկ թեմատիկայի առումով՝ երեխաները, վիդեոները, տարբեր ցանցերն ու համայնքները, էլեկտրոնային փողերն ու վճարային համակարգերը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»