Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել մի հիանալի ռեսուրս ստարտափների համար՝ startupgenome.com: Սա սոցիալական ցանց է, որտեղ գրանցված են տասնյակ հազարավոր ստարտափներ և հազարավոր ներդրողներ: Ցանցը ստեղծվել է 2011թ-ին՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից երկու երիտասարդների՝ Մաքս Մարմերի և Բյորն Հերմանի կողմից: Կայքի միջոցով մինչ այժմ կնքվել են մոտ 18 000 գործարքներ աշխարհի հազարավոր քաղաքներում: Սոցիալական ցանցի առավելություններից մեկը կայանում է հենց դրանում, որ ընտրելով ձեր երկիրը կամ քաղաքը, դուք տեսնում եք այն բոլոր ստարտափներն ու ներդրողներին, որոնք ձեզ մոտ գրանցված են:
Նաև, քանի որ կայքում գրանցված են մեծ քանակությամբ ստարտափներ, դրանց պահվածքի հիման վրա սոցիալական ցանցը ներկայացնում է հաշվետվություններ, որոնցում նշում է, մասնավորապես, ստարտափների ձախողման պատճառները կամ փորձում տվյալներ ներկայացնել հաջողակ ստարտափ կառուցելու համար: Օրինակ, 2012թ-ին Startup Genome-ը ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը, որում նշված էին նաև այն քաղաքներն ու միջավայրերը, որոնք ամենաբարենպաստն են ստարտափ ստեղծելու համար: Դրանցից առաջին 7-ը կարող եք տեսնել ներքևում.
1. Սիլիկոնային հովիտ
2. Թել Ավիվ
3. Լոս Անջելես
4. Սիեթլ
5. Նյու Յորք
6. Բոսթոն
7. Լոնդոն
Մոսկվան ցանկում գրավում էր 14-րդ տեղը: Ավելի մանրամասն տվյալներ քաղաքների մասին կարող եք տեսնել այստեղ: Նաև, վերլուծելով ստարտափների ձախողման պատճառները, Startup Genome-ը եկել է եզրակացության, որ ստարտափների ձախողման թիվ 1 պատճառը վաղաժամկետ ընդլայնումն է (преждевременное масштабирование): Այսինքն, ստարտափները գծում են պլան և հետևում այդ պլանին՝ առանց լուրջ ուշադրություն դարձնելու, թե ինչպես են վերաբերվում հաճախորդներն իրենց պրոդուկտին: Փոխարենը սկզբնական շրջանում տվյալներ հավաքել, վերլուծել և մոդելը մշակել, նրանք վարձում են շատ աշխատողներ, ներգրավում մեծ ներդրումներ և շարժվում առաջ՝ առանց պրոդուկտը վերջնական վերամշակելու: Եվ ինչ-որ պահի հասկանում են, որ պետք է լուրջ փոփոխություններ կատարել կամ ամեն ինչ նորից սկսել: Իմիջիայլոց, այս տեսակետը դուրս շատ եկավ և անձամբ ինձ նույնպես մտածելու տեղիք տվեց: Այս թեմայի վերաբերյալ նախագծի հիմնադիրների հարցազրույցը ռուսերեն թարգմանությամբ կարող եք կարդալ այստեղ:
Ավելացնեմ միայն, որ կարող եք դիտել նաև տեսանյութը՝ կրկին ռուսերեն թարգմանությամբ, որտեղ հիմնադիրներից մեկը խոսում է նախագծի և դրա արդյունքում կատարված հետազոտությունների մասին:
Hrach jan dzer naxagic@ ancel e?
Չէ Մարիամ ջան, երևի սայթը կբացենք, հետո նոր կշարունակենք ինվեստորների հետ կապված քայերը՝ կախված մարդկանց արձագանքից:
Ափսոս Հրաչ ջան 🙁
Hrach jan irenq indz el ein grel , ev asecin vor nax@Ntrum en mec timov mardkanc nergravum @ 🙂
Գագիկ Ապրեսյան Հա Գագո ջան, բայց դե ոչինչ, նորմալա, ոչ մի բանի վրա չի ազդում սա:
Mariam Nazaryan Հա Մարիամ ջան, գոնե 2 ֆաունդեր: Դե կարևորը արդեն փորձ ունեցար Y Combinator-ի հետ, հետո պետք կգա..
ha 🙂