Այսօր ուզում եմ խոսել f6s.com կայքի մասին: Սա մի համայնք է, որտեղ ստարտափները կարող են հանդիպել բիզնես-աքսելերատորների, ինկուբատորների հետ, իմանալ սպասվելիք միջոցառումների և մրցույթների մասին, մի խոսքով՝ պահել ձեռքը ստարտափ աշխարհի զարկերակին: Կայքում այս պահին առկա են 2000-ից ավելի ծրագրեր և միջոցառումներ, որոնց դուք կարող եք մասնակցել: Եվ ոչ միայն: Կա նաև «Աշխատանք» բաժինը, որտեղ դուք կարող եք գտնել աշխատանքի հայտարարություններ միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերություններում և ստարտափներում: Կա նաև հատուկ առաջարկությունների բաժինը (Deals), որտեղ ստարտափներին առաջարկվում են տարբեր ծառայություններ: Նաև, այստեղ ներկա լինելը հնարավորություն է տալիս «տեսանելի լինել» բիզնես-աքսելերատորների և նման կազմակերպությունների համար: Օրինակ, երեկ f6s-ի միջոցով հրավեր ստացանք Ավստրալիայում գտնվող ANZ Innovyz START բիզնես-աքսելերատորից՝ ուղարկել դիմում իրենց ձմեռային 3-ամսյա ծրագրին մասնակցելու համար: Այնպես որ, եթե ունեք ստարտափ, ապա այս կայքում գրանցվեք:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:
Ձեզ կարող է դուր գալ նաև
Truthly.me. ինչ է սպասվում…
Կան բաներ, որոնք հարազատ մարդիկ իրար չեն կարողանում ասել: Օրինակ, ընկերուհին չի կարողանում ասել...
Ստարտափ Հայաստանում: Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում:
Այս հոդվածի գլխավոր հարցը հետևյալն է. կա երիտասարդ կամ նորաստեղծ ՏՏ ընկերություն, որն ունի...
Ստարտափ Հայաստանում. նախաբան
Հարգելի ընթերցող, որոշել եմ ժամանակ առ ժամանակ հոդվածներ գրել և ներկայացնել այն սոցիալական նախագծի...
Քայլ 1. Y Combinator
Երեկ դիմեցինք Y Combinator: Այսինքն, լրացրեցինք օնլայն դիմումը, պատասխանեցինք այս և մի շարք այլ...
mersi, zarmanali e bayc mardik chen hetaqrqrvum nman banerov, nranc hamar mediamall sayti haytararutyunner@ , kam blognewsi aveli en karevorvum.