Ստարտափ

Ծրագրեր, միջոցառումներ և մրցույթներ ստարտափների համար

Այսօր ուզում եմ խոսել f6s.com կայքի մասին: Սա մի համայնք է, որտեղ ստարտափները կարող են հանդիպել բիզնես-աքսելերատորների, ինկուբատորների հետ, իմանալ սպասվելիք միջոցառումների և մրցույթների մասին, մի խոսքով՝ պահել ձեռքը ստարտափ աշխարհի զարկերակին: Կայքում այս պահին առկա են 2000-ից ավելի ծրագրեր և միջոցառումներ, որոնց դուք կարող եք մասնակցել: Եվ ոչ միայն: Կա նաև «Աշխատանք» բաժինը, որտեղ դուք կարող եք գտնել աշխատանքի հայտարարություններ միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերություններում և ստարտափներում: Կա նաև հատուկ առաջարկությունների բաժինը (Deals), որտեղ ստարտափներին առաջարկվում են տարբեր ծառայություններ: Նաև, այստեղ ներկա լինելը հնարավորություն է տալիս «տեսանելի լինել» բիզնես-աքսելերատորների և նման կազմակերպությունների համար: Օրինակ, երեկ f6s-ի միջոցով հրավեր ստացանք Ավստրալիայում գտնվող ANZ Innovyz START բիզնես-աքսելերատորից՝ ուղարկել դիմում իրենց ձմեռային 3-ամսյա ծրագրին մասնակցելու համար: Այնպես որ, եթե ունեք ստարտափ, ապա այս կայքում գրանցվեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • mersi, zarmanali e bayc mardik chen hetaqrqrvum nman banerov, nranc hamar mediamall sayti haytararutyunner@ , kam blognewsi aveli en karevorvum.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»