Մարքեթինգ

Scribing. ինֆորմացիան մարդկանց հասցնելու նոր տեխնոլոգիա

Կարծում եմ համացանցի տարբեր անկյուններում հանդիպած կլինեք փոքրիկ տեսանյութեր, որոնցում ինչ-որ մեկը խոսում է, ներկայացնում է ինչ-որ պրոդուկտ, իսկ այդ ընթացքում ինչ-որ ձեռք նկարում է պարզ, գրաֆիկական պատկերներ, որոնք արտահայտում են նույն ինֆորմացիան, որն ասում է ձայնը: Այսինքն, դուք միաժամանակ լսում և տեսնում եք նույն բովանդակությունը: Ներկայացումներ (презентация) անելու այս մեթոդը կոչվում է Scribing: Այն հիմնված է մարդկանց կողմից ինֆորմացիան ընկալելու գիտական հիմքերի և հետազոտությունների վրա: Գիտնականների կողմից ապացուցված է, որ ինֆորմացիայի ավելի քան 80%-ը մարդն ընկալում է տեսողական եղանակով: Կրթական ոլորտում հետազոտություններն էլ ցույց են տվել, որ դասախոսությունից 3 օր անց ուսանողների միայն 10%-ն է կարողանում հիշել լսածը, 35%-ը՝ տեսածը, բայց եթե դասախոսությունն անց է կացվել միաժամանակ խոսքով և տեսողական պատկերների օգնությամբ, ապա ուսանողների ավելի քան 65%-ը հիշում են այն:

Առաջիններից մեկը, ով գլխի ընկավ սքրայբինգի արդյունավետության մասին, ամերիկացի ուսուցիչ Պոլ Բոգուշն էր: Բոգուշը հասկացավ, որ կրթական նյութը աշակերտներին հասցնելու տարածված մեթոդը՝ «կարդալ մեկ պարբերություն, ապա պատասխանել հարցերին», արդեն հնացել է: Նա որոշեց աշակերտներին սովորեցնել սքրայբինգի օգնությամբ: Սկզբում նա մի քանի տեսանյութ ցուցադրեց նրանց, որպեսզի համոզվի, որ նոր մոտեցումը գործում է: Ապա հանձնարարեց աշակերտներին վերցնել որևէ նյութ, բաժանել այն 10 տրամաբանական մասերի, թղթի վրա գծել 10-քայլանի աստիճան, ապա յուրաքանչյուր աստիճանի վրա դնել մեկ պատկեր, որը տրամաբանորեն արտահայտում է նյութի այդ հատվածի ողջ իմաստը: Եվ եթե ինչ-որ պատկեր սխալ լիներ, ապա «մարդը կընկներ աստիճանից», այսինքն չէր հասկանա նյութի ողջ իմաստը: Աշակերտներն արեցին դա, ապա պատկերներ նկարելու և ջնջելու պրոցեսը նկարահանեցին և տեղադրեցին այն Youtube-ում: Մյուսներին դա դուր եկավ…

Հ.Գ.
Բիզնեսում սքրայբինգը կարելի է օգտագործել պրոդուկտը մարդկանց արագ և մատչելի ներկայացնելու համար: Մարդիկ մտնում են որևէ կայք և պետք է հասկանան, թե որտեղ են իրենք հայտնվել և ինչ է իրենց առաջարկվում: Դրա համար նրանք կարող են կարդալ երկար տեքստեր կամ կարող են դիտել 1-2 րոպեանոց տեսանյութ, որում գրաֆիկական պատկերների օգնությամբ կարճ, բայց հասկանալի, բացատրվում է պրոդուկտի ողջ իմաստը:

Եվ վերջում, ուզում եմ ներկայացնել սքրայբինգի մեկ վառ օրինակ Քեն Ռոբինսոնի «Նոր հայացք կրթական համակարգին» թեմայով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»