Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

Դո՛ւրս եկեք գրասենյակից. Սթիվ Բլանկ

Հիմնական մտքերից մեկը, որն իրենց «Ստարտափ: Հիմնադրի սեղանի գիրք» գրքում արտահայտում են համահեղինակներ Սթիվ Բլանկն ու Բոբ Դորֆը հետևյալն է. «դուրս եկեք գրասենյակից, այնտեղ, որտեղ ձեր հաճախորդներն են»: Հեղինակները պնդում են, որ նույնիսկ, եթե դուք օնլայն բիզնեսով եք զբաղվում, դա չի նշանակում, որ դուք պետք է միշտ նստած լինեք համակարգչի առաջ՝ գրասենյակում: Պետք է դուրս գալ գրասենյակից, շփվել մարդկանց հետ, անձնական հանդիպումներ ունենալ, կարծիքներ լսել. չէ՞ որ իրականում հենց այդ մարդիկ են ձեր վերջնական օգտագործողները: Հեղինակների կարծիքով օնլայն հարցումներն ու օնլայն շփումը ժամանակին կարող էին միայն բավարար լինել պրոդուկտի մասին մարդկանց վերաբերմունքը հասկանալու համար, բայց ոչ հիմա: Պետք է դուրս գալ գրասենյակից, տեսնել մարդկանց աչքերը, երբ խոսում ես նրանց հետ, հարցեր տալ դեմ առ դեմ և ստանալ պատասխաններ: Հիմնադրին, որը նստած է գրասենյակում, թվում է, թե նա հասկանում է ողջ խնդիրը: Բայց իրականում ողջ խնդիրը հասկանալու և համապատասխան լուծում տալու համար պետք է շփվել ամենատարբեր մարդկանց հետ. մարդիկ, ովքեր մասնագետներ են տարբեր ոլորտներում և նաև մարդիկ, ովքեր ուղղակի ապագա օգտվողներ են: Այնպես որ, եթե վստահում եք մի մարդու խորհուրդներին, ով արդեն 35 տարվա փորձ ունի ստարտափների ոլորտում, դուրս եկեք գրասենյակից և շփվեք ձեր հաճախորդների հետ:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»