Որպեսզի հասկանաք, թե ինչ ռիսկեր իր մեջ կարող է պարունակել արժեթղթերի շուկայում ներդրումները, կարդացեք այս հոդվածը: Այն մի օրվա մասին է, որն արժեթղթերի շուկայի պատմության մեջ մտավ «սև ուրբաթ» անվանմամբ: 20-ական թվականներին ԱՄՆ-ում մի ժամանակաշրջան էր, երբ բոլորը գնում էին արժեթղթեր՝ բանկիրներից մինչև սովորական վարսահարդարներ: Դա դարձել էր «անվտանգ» միջոց կապիտալը մի քանի անգամ բազմապատկելու: Ինդեքսներն այդ ժամանակ անընդհատ աճում էին և շատերի մտքով չէր էլ անցնում, որ նման աճն այլևս ոչ մի տրամաբանական հիմք չունի և շուտով վերջը գալու է: Եվ եկավ մի օր, երբ արժեթղթերն արժեզրկվեցին: Այսինքն, կային մարդիկ, ովքեր ունեին արժեթղթեր և ցանկանում էին դրանք վաճառել, բայց չկային գնորդներ: Իսկ եթե ինչ-որ բանի հանդեպ չկա պահանջարկ, ուրեմն դա չունի գին: Եվ շատերը՝ սկսած բանկերից մինչև հասարակ մարդիկ, ովքեր իրենց ողջ խնայողությունները ներդրել էին արժեթղթերի մեջ, ամեն ինչ կորցրեցին: Դիտեք անչափ հետաքրքիր տեսանյութը ԱՄՆ-ում այդ «խառը օրերի» մասին: Դա հնարավորություն կտա ձեզ ավելի լավ պատկերացնել արժեթղթերի շուկայի գործունեության սկզբունքը:
Shat lavn er [email protected] mi ereq film arden tesel em kapvac henc ays Sev Urbati het(apsos vernagrer@ 4em hishum bayc bavakanin hin kinoner ein ) ,,, dranc himnakan gaxaparaxosutyun@ hetevyaln e…Mardu hamar Marduc tank vo4in4 4ka, ayn erbeq 4i arjezrkvum)))).