«Ես ուզում եմ, որպեսզի ինձ հիշեն որպես մարդ, ով կարողանում է հաղթահարել հանգամանքները»: Ես չէի հասկանա Սիլվեստր Ստալոնեի այս արտահայտությունը, եթե 2 օր առաջ չլսեի Թոնի Ռոբինսի՝ նրա մասին պատմող պատմությունը: 10-րոպեների մեջ խտացված այդքա՜ն համառություն… Սիլվեստր Ստալոնեի բարձրունքներին հասնելը, պարզվում է, բավական ծանր է եղել: Սով, աղքատություն, մերժումներ. սրանք ընդամենը բառեր չեն, որոնց մասին լսել է դերասանը: Սակայն եղել է հստակ նպատակ, մեծ ձգտում, ուստի դժվարությունները հաղթահարվել են: Նույնիսկ դերասանի փոքր-ինչ «ծուռ» բերանն ու բոլորիս ծանոթ նրա «կոր» ժպիտն են ժամանակին նրա համար խոչընդոտներ եղել, սակայն այսօր դրանք նրան ինչ-որ «հմայք» են հաղորդում: Եթե համառության օրինակ եք ուզում, լսեք Սիլվեստր Ստալոնեի մասին պատմող 10 րոպեանոց պատմությունը: Իսկ ամեն ինչ սկսվեց մի կերպարից, որը բոլորս գիտենք՝ Ռոկկի: