Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մարքեթինգ

Խորամանկ մարքեթինգ. Ֆինյաս Բարնում

Մի անգամ միլիոնատեր Ֆինյաս Բարնումի մոտ է գալիս մի տղամարդ և նրանից փող խնդրում: Բարնումն առաջարկում է նրան օրեկան 1,5 դոլարով աշխատանք, տալիս է 5 աղյուսներ և հետևյալ հրահանգները:

Աղյուսներից մեկը պետք էր դնել մայթին, որտեղ հատվում են Բրոդվեյն ու Էյն-սթրիթը, երկրորդը՝ Բարնումի թանգարանի մոտ, երրորդը՝ Բրոդվեյի և Վիսի-սթրիթի հատման խաչմերուկում, չորրորդը՝ Սուրբ Պողոսի եկեղեցու դիմաց, իսկ հինգերորդը պետք էր ձեռքում պահած արագ քայլել մի աղյուսից մյուսը, դնել աղյուսներից մեկը և վերցնել մյուսը: Ամեն անգամ, երբ խփում էին Սուրբ Պողոս եկեղեցու զանգերը, անհրաժեշտ էր քայլել դեպի թանգարան, ցույց տալ տոմսը և անցնել դահլիճ առ դահլիճ: Դրանից հետո աղյուսների հետ գործողություներն անհրաժեշտ էր կրկնել:

Տղամարդը սկսեց իր աշխատանքը և արդեն կես ժամ անց մոտ 500 մարդ էր զարմացած հետևում նրա «տարօրինակ գործողություններին»: «Ինչո՞վ է նա զբաղված, որտեղի՞ց են աղյուսները, ինչո՞ւ է նա վազում շրջանով», — հնչում էին բազմաթիվ հարցեր: Բայց տղամարդը լուռ էր: Մեկ ժամ անց մայթերն արդեն լիքն էին հետաքրքրասեր մարդկանցով:

Տղամարդը, վերջացնելով իր շրջանցը, քայլեց դեպի թանգարան: Այնտեղ նա անցկացրեց մեկ քառորդ ժամ՝ ուսումնասիրելով բոլոր դահլիճները, ապա վերադարձավ իր աղյուսների մոտ: Եվ ամեն անգամ, երբ նա մտնում էր թանգարան, բազմաթիվ մարդիկ էին հետևում նրան, գնում տոմսեր և մտնում թանգարան՝ հույս ունենալով հասկանալ նրա գործողությունների իմաստը: Եվ այդպես հետաքրքրասերների թիվն օրեցօր աճում էր, մինչև գործին չի խառնվում ոստիկանությունը՝ անհանգստացած չափից ավելի կուտակումներով: Աշխատողը հետ է կանչվում, բայց այս ամենը ծառայում է հիանալի գովազդ թանգարանի համար: Եվ ինչպես պնդում է Բարնումը՝ հենց այս պատմությունից հետո է Բրոդվեյը դառնում Նյու Յորքյան ամենաաշխույժ փողոցը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»