Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Ուորեն Բաֆֆեթ. մեր օրերի մեծագույն ներդրողը

Ուորեն Բաֆֆեթի մասին մենք արդեն խոսել ենք: Նա կենդանի լեգենդ է, մեր օրերի մեծագույն ներդրողն ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 46,5 միլիարդ դոլար կարողությամբ: Նա մեր ժամանակների խոշորագույն բարերարներից է, աշխարհի 23 միլիարդատերերից մեկը, ովքեր իրենց կյանքի ընթացքում բարեգործության վրա ծախսել են 1 միլիարդ դոլարից ավելի: Ավելի շուտ, այդ ցուցակում նա 2-րդն է՝ ընդհանուր 20 միլիարդ դոլար բարեգործությամբ: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն ընկերոջը՝ Բիլլ Գեյթսին, ով բարեգործությանը հատկացրել է մոտ 28 միլիարդ դոլար: Դիտեք կենդանի լեգենդի մասին պատմող տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»