Սթրեսը բոլորիս կյանքի բաղկացուցիչ մասն է: Ոմանց մոտ դա ժամանակի միգուցե 0.1%-ն է, մյուսների մոտ՝ 40 և ավելի: Սակայն անկախ նրանից, թե որքան ժամանակ եք դուք սթրեսային վիճակում ապրում, սթրեսի հանդեպ ճիշտ վերաբերմունքը կարող է կանխել դրա բացասական ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա, դարձնել ձեր կյանքն ավելի թեթև, իսկ ձեզ՝ ավելի երջանիկ:
Քելլի Մաքկոնիգալը Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր է, փիլիսոփայության դոկտոր, հոգեբան, մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակների միջև փոխադարձ կապի ոլորտի առաջատար մասնագետ: Տեսանյութում նա խոսում է այն մասին, թե որքան բան է կախված սթրեսի հանդեպ ճիշտ վերաբերմունքից: Դա նույնիսկ կարող է փրկել ձեր կյանքը: Անպայման խորհուրդ եմ տալիս դիտել: