Հաջողության գաղտնիքներ

Մի լսիր ոչ ոքի, ով կասի, որ դու ինչ-որ բան չես կարող

Մի լսիր ոչ ոքի

«Մի լսիր ոչ ոքի, ով կասի, որ դու ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե երազանք ունես, պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարող, փորձելու են համոզել քեզ, որ քեզ մոտ էլ չի ստացվի: Դրեցիր նպատակ՝ հասի՛ր: Եվ վե՛րջ:»

Կրկին աչքովս ընկավ այս հիանալի ֆիլմից այս հիանալի հատվածը և կրկին արթնացան հին զգացումները: Իմիջիայլոց, եթե ուզում եք վերհիշել Կրիս Գարդների պատմությունը, կարդացեք այն այստեղ: Այսօրվա հոդվածը կարճ է, բայց խփում է նշանակետին: Միշտ հիշեք սա:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Նորից ժպիտով վերհիշեցի այդ ոգևորող խոսքերը. 🙂
    Կուզենամ գեթ մեկ անգամ Նյու Յորքում լինեմ,երկնաքերներից մեկի գագաթին,ու տեսնեմ ամենասիրածս քաղաքի համայնապատկերը 😉

  • Հրաչ ջան արդեն տարուց ավելա ինչ հետևում եմ գրառումներիտ ու ինչպես գիտես ես ինքս էլ մի քանիսը ունեմ այստեղ…Այ սենց բաները շատ ավելի լավա հավատա …քան երբ ինչ-որ ընկերությունների բարգավաճումնեիրց ենք խոսում..իհարկե կներես ինձ համարձակությանս համար..էս ուղղակի իմ կարծիքն էր..Շնորհակալություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»