Հաճախ ասում են, որ ընտանիքը, կենցաղային պայմանները, հանգամանքները չեն թողնում մարդուն ինքնակատարելագործվել, զարգանալ, իրեն նոր բաներում փորձել, ստեղծել: Հիշեցի մի կնոջ պատմություն, որին ամուսինը ծեծում էր: Նա բաժանվում է ամուսնուց, ամուսնանում է այլ տղամարդու հետ, բայց նոր ամուսինը նրան նույնպես ծեծում է: Կինն արդեն ունի երեխաներ, նա կոտրված է, նա չգիտի ինչ անի: Բայց մի օր նա ուշքի է գալիս. «Ես պե՛տք է անեմ դա հանուն իմ երեխաների»: Անցնում է ժամանակ և մի քանի տարի անց կինն արդեն տարվա լավագույն կին գործարարն է: Լրագրողը հարցնում է նրան. «Ինչպե՞ս դուք արեցիք դա, չէ՞ որ դուք երեխաներ ունեիք»: «Ես արեցի՛ դա, որովհետև ես երեխաներ ունեի՛», — բացականչում է կինը: Օգտագործեք ընտանիքը, կենցաղային պայմանները և ձեզ խանգարող հանգամանքները որպես մոտիվացիա կյանքում ավելիին հասնելու համար:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:
Ձեզ կարող է դուր գալ նաև
Վերածե՛ք հանգստյան օրերն իսկական տոնի
Ամբողջ աշխարհում երիտասարդները և ոչ այնքան երիտասարդները մեծ ուրախությամբ են սպասում հանգստյան...
Պատասխանատվության զգացում առաջին հերթին ընտանիքի նկատմամբ
Ցանկացած մարդ միշտ պատասխանատու է իր ընտանիքի առջև՝ սկզբում այն ընտանիքի, որտեղ ծնվել է, իսկ առավել...
Ամենակարևորը` 30 վայրկյանում
Պատկերացրեք, որ կյանքը խաղ է, որտեղ դուք խաղում եք հինգ գնդակներով: Դրանք են՝ Աշխատանք, Ընտանիք...
Ինչից սկսել բիզնես գաղափարի իրականացումը
Ունենալ բիզնես գաղափար` սկզբի համար շատ կարևոր է, սակայն գաղափարն իրականություն դարձնելը պահանջում...