Մարդկանց, ովքեր հետաքրքրված են Truthly.me ստարտափով, ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փուլում է այն գտնվում և ինչ է լինելու: Ստարտափը՝ անորոշություն է: Գրքերում այս արտահայտությունը կարող ես հանդիպել շատ անգամ, բայց իրոք հասկանում ես դրա իմաստը, երբ փորձում ես: Երկար ժամանակ մտածում էինք, թե ինչը կարող է ստիպել մարդկանց շաբաթական գոնե 3 անգամ մուտք գործել կայք: Եվ ընկերների ու կոլեկտիվ «ուղեղային գրոհի» շնորհիվ գտանք պատասխանը: Շուտով յուրաքանչյուր մարդու պրոֆիլում կավելանա Follow կոճակը: Դրա շնորհիվ մարդիկ իրենց պատին կտեսնեն այն ընկերների «բաց» հաղորդագրությունները, ում նրանք «հետևում են»: Հիշեցնեմ, որ Truthly.me-ում մարդիկ ստանում են գաղտնի հաղորդագրություններ իրենց ընկերներից, ընտանիքի անդամներից և բարեկամներից, սակայն իրենց ցանկությամբ այդ հաղորդագրությունները նրանք կարող են հրապարակել: Իսկ Follow-ն հնարավորություն կտա մարդկանց ոչ միայն ստանալ հաղորդագրություններ, այլ նաև թույլ տալ շրջապատի մարդկանց տեսնել և քննարկել դրանք՝ կրկին անանուն:
Շուտով կայքը կդառնա բազմալեզու և կներդրվի բիզնես պրոֆիլների նախնական տարբերակը: Բիզնես պրոֆիլները նախատեսված են լինելու ընկերությունների համար, որոնց միջոցով աշխատողները կկարողանան անմիջապես շփվել մենեջմենթի ավելի բարձր օղակների և անգամ՝ ընկերության հիմնադրի հետ: Դա կրկին կլինի անանուն և հնարավորություն կտա բիզնեսի սեփականատերերին հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ընկերության ներսում, ինչ թաքնված խնդիրներ կան, ինչպիսի առաջարկներ կան աշխատողների կողմից, որոնց մասին նրանք երբեք չէին իմանա նախկինում: Հնարավորություն կտրվի անցկացնել անանուն հարցումներ ընկերության ներսում, հաճախորդների շրջանակում, և այլն:
Նախագիծը դեռ գործում է բետա տարբերակով և գրանցված մի քանի հազար օգտատերերի պահվածքն օգնում է հասկանալ, թե ինչն այնպես չէ, ինչը պետք է փոխել և ինչպիսին պետք է լինի նախագծի վերջնական մոդելը: Շատ ուրախ ենք, որ այդ ամենը կատարվում է Հայաստանում: Հենց այստեղ էլ մոդելը կհղկենք և մյուս տարվա սկզբներին կսկսենք ակտիվ «գրոհ» միջազգային շուկայի վրա:
Եվ վերջում մի քանի բլից նորություններ
- Կայքում ակտիվությամբ 2-րդը կրկին իտալացիներն են (հայերից հետո)
- Նոր օգտատերերի գերակշիռ մասը գալիս է Facebook սոցիալական ցանցից (հենց դրա վրա էլ սկզբից դրել էինք շեշտադրումը)
- Վերջերս առաջարկ ստացանք 2014թ-ի հունվարից մասնակցել Plug and Play Startup Camp 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին Սիլիկոնային հովտում (բանակցությունների փուլում ենք)
- Ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք տարբեր լրատվամիջոցներում, մի քանի օր առաջ՝ Startupbeat.com-ում:
Այնպես որ, մեծ ոգևորությամբ աշխատում ենք, իսկ արդյունքները կերևան ավելի ուշ: Ուրախ կլինեմ լսել կարծիքներ (ցանկալի է՝ բացասական 🙂 ) և առաջարկություններ:
Txerq Hayastanic arag durs ekeq u bacveq interneti arumov)) aveli zargacac erkrneri hamar. Hayastani userneric stacac statistikan dzez menak tramadrutyan ankum kberi)) vore chi hamapatasxani irakanutyan@. Izur mi porceq stex. im karciqov lriv animasta Hayastanum hima inchvor proekt test anel u inchvor ban haskanal. Hajoxutyun em maxtum dzer projectin. Anpayman kstacvi.
Մերսի, նպատակը հենց այլ երկրներն են, ամեն դեպքում Հայաստանում էլ ահագին օգտակար feedback ստացանք 🙂
lav klini vor ruseren u hayeren lini
Լինելու է Կոլյա ջան