Ստարտափների թեման բավական տարածված և արդիական է նաև Հայաստանում: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեծ հնարավորություններ է տալիս IT ոլորտում հմտացած և ակտիվ երիտասարդ մասնագետներին նախաձեռնողական լինել և սկսել սեփական գործը: Այս հոդվածում ներկայացված են հղումներ, որոնք օգտակար կլինեն ստարտափ սկսելու շեմին կանգնած և արդեն ամբողջովին դրանով ապրող երիտասարդներին և թիմերին:
Գաղափարներ ձևավորեք, հետևեք նորարարություններին և ժամանակակից տենդենցներին, կարդացեք և անընդհատ կատարելագործվեք: Չի արգելվում նաև արդեն իսկ փորձված գաղափարներն ու նախագծերը կատարելագործել և ձևափոխել՝ սեփական նոր նախագիծ ստեղծելով: Զուր չէ ասում ասացվածքը. «Նորը՝ լավ մոռացված հինն է»:
Հայաստանում ոչ մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնք ուսման ընթացքում օգնում են ձևավորել և կատարելագործել գաղափարներ ու նախաձեռնություններ՝ գեներացնելով նոր ստարտափներ.
Առաջնորդության դպրոցը բացի առաջնորդության հմտություններ և գիտելիքներ ձևավորելուց, որոնք անկասկած միայն առավելություն կհաղորդեն ստարտափներին, նաև աջակցում է նախագծեր իրականացնողներին խորհրդատվությունով, նոր կապեր հաստատելով և այլն: Եվ այդ ամենը դասընթացների շրջանակներում:
www.leadershipschool.am
Երիտասարդ առաջնորդների դպրոցը նպատակ ունի աջակցել գաղափարակից երիտասարդների ծանոթությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Նաև դասընթացների շրջանակներում աջակցում է երիտասարդներին և օգնում ձևավորել և կատարելագործել գաղափարներ և հմտություններ:
youngleaders.am
Ի դեպ, համացանցում կան բազմաթիվ կայքեր օգտակար հոդվածներով, բայց խորհուրդ ենք տալիս հետևել www.e-xecutive.ru կայքին, որը մենեջերների միջազգային ցանց է:
Գաղափարը գնահատելու մասին խորհուրդներ կարող եք կարդալ այստեղ.
www.e-xecutive.ru/knowledge/innovations/1912764
Ներդրողների առջև ելույթ ունենալուց առաջ պատրաստվեք` հետևելով Գայ Կավասակիի խորհուրդներին (կիրառելի է նաև այլ ներկայացումների ժամանակ)
www.youtube.com/watch?v=jSlwuafyUUo
Առաջին հայացքից հետաքրքիր և հեռանկարային ստարտափներ, թեժ քննարկումներ ու օգտակար խորհուրդներ, ինչպես նաև ներդրողներին և նրանց հարցերը հասկանալու լավ հնարավորություն ստորև հղումով տեսահոլովակներում: Ստարտափ շոու:
www.uspeh-tv.ru/uspeh-tv/v2/show/special/premera
Հայաստանում ստարտափով ներկայանալու և ֆինանսավորում գտնելու համար փորձեք դիմել.
Օսըմ հիմնադրամին
www.awesomefoundation.org/en/chapters/yerevan
կամ
Հայաստանի Փոքր եվ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) Սկսնակ գործարարների ծրագրերին
մասնակցել.
Հայաստանի Ստարտափ առաջնությանը
Armnetawards հայկական կայքերի մրցանակաբաշխության շրջանակում անցկացվող ստարտափ օր միջոցառմանը
www.armnetawards.am/startupday.php
Ֆինանսավորում կարելի է գտնել նաև որոշ crowdfunding կայքերում:
Ամենատարածված crowdfunding կայքերի ցուցակ և ուղեցույց.
www.hongkiat.com/blog/crowdfunding-sites
www.inc.com/magazine/201306/eric-markowitz/how-to-choose-a-crowdfunder.html
Եթե կարդում եք հոդվածը, գտնվելով Հայաստանից դուրս, հավանական է օգտակար կլինի աշխարհի տարբեր պետություններում ստարտափների մասին ստորև հղումը
Վաայ շատ ապրես Դու Հրաչ ջան ինչքան օգնեցիր ինձ չես պատկերացնի հազար հատ հարցի պատասխան մի հոդվածում: