Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Հանճարները

Երեկ մի հիանալի ֆիլմ էի դիտում, որով ուզում եմ անպայման կիսվել ձեզ հետ: Ֆիլմը երկու երիտասարդների մասին է, ովքեր «գնում են» իրենց երևակայության հետևից, կրում են բազմաթիվ անհաջողություններ, բայց վերջիվերջո հասնում են հաջողության: Նրանցից մեկը գյուտարար է, ով անընդհատ նոր սարքավորումներ և կյանքը հեշտացնելու համար նախատեսված պարագաներ է հնարում, իսկ մյուսը՝ պետք է վաճառի դրանք: Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պատկերացնում ես, համենայն դեպս, գոնե ինչ-որ ժամանակ: Այս ֆիլմը հենց այդ ժամանակը հաղթահարելու և տված արդյունքների մասին է: Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն, որն այն ավելի հետաքրքրաշարժ է դարձնում: Չնայած իրական հերոսների մասին ինֆորմացիա չկարողացա գտնել, բայց եթե դուք էլ փորձեք և գտնեք, անպայման կիսվեք: Իսկ հիմա անցնենք գլխավորին 🙂



դիտել ֆիլմը

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»